2019 թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումների կողմից կանխվել է ՀՀ պետական սահմանի խախտման 52 փորձ՝ 78 անձի մասնակցությամբ, բացահայտվել է սահմանային ռեժիմի խախտման 42 դեպք (84 անձ), պետական սահմանի ռեժիմի խախտման 2 դեպք (3 անձ) եւ պետական սահմանի անցման կետերի ռեժիմի խախտման 4 դեպք (5 անձ):
ԱԱԾ մամուլի կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ նշված ժամանակահատվածում պետական սահմանի անցման կետերում հայտնաբերվել եւ սահմանված կարգով ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներ է հանձնվել հետախուզման մեջ գտնվող 1005 անձ:
Իրականացված հետեւողական աշխատանքների եւ անհրաժեշտ վերահսկողության ուժեղացման արդյունքում 2019 թ․ առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում 59%-ով նվազել են կարգապահական խախտումների եւ արձանագրված պատահարների ցուցանիշները: Հաշվետու ժամանակահատվածում խրախուսվել են սահմանապահ զորքերի 230, կարգապահական տույժի են ենթարկվել 37 զինծառայողներ:
2019 թ. առաջին կիսամյակում սահմանապահ զորքերում իրականացվել է ակտիվ կադրային աշխատանք, ինչի արդյունքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սահմանապահ զորքերում զինվորական ծառայության անցած քաղաքացիների թիվն աճել է 35%-ով, իսկ նախորդ ամբողջ տարվա համեմատ՝ 5%-ով:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01