Ս․ թ․ սեպտեմբերի 11-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցեց Հայաստանի կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի ու Հանրային քաղաքականության ինստիտուտի կողմից նախաձեռնած «Կրթությունից՝ աշխատանք» ծրագրի ներկայացմանը։ Այս մասին հայտնում է Փոխվարչապետի գրասենյակը։
Շնորհավորելով մեկնարկի կապակցությամբ՝ Տիգրան Ավինյանը հույս հայտնեց, որ ծրագրի հաջող իրականացումը կնպաստի մի շարք մարտահրավերների հաղթահարմանը, որոնք առկա են Հայաստանի աշխատաշուկայում:
Փոխվարչապետն ասաց, որ գրեթե բոլոր պետությունները բախվում են գործազրկության խնդրի հետ և ավելի ու ավելի դժվար է դառնում այն ավանդական մոտեցումներով կառավարելը, ինչի հիմնական պատճառը աշխարհում արագ տեղի ունեցող փոփոխություններ են: Ուսուցչի, հանրային ծառայողի, ինժեների աշխատանքին ներկայացվող պահանջներն այսօր զգալիորեն տարբերվում են տասը տարի առաջ առկա պահանջներից: Չորրորդ արդյունաբերական հեղափոխությանը զուգընթաց առաջանում են նոր մասնագիտություններ, ու վերանում հները: Այսպիսով՝ զբաղվածության դաշտում փոփոխությունները ստիպում են փնտրել նոր ու ստեղծագործ լուծումներ: «Կրթությունից՝ աշխատանք» ծրագիրը որդեգրել է հենց այս մոտեցումը և լիովին համահունչ է կառավարության «Աշխատիր Հայաստան» նախաձեռնության նպատակներին, որոնք իրենց առանցքում դնում են աշխատանքի ոլորտում փաստերի վրա հիմնված քաղաքականությունների մշակումը: «Կրթությունից՝ աշխատանք» ծրագրում փոխվարչապետը հատկապես կարևորեց արհեստական բանականության միջոցով աշխատաշուկայի միտումների և ապագայի մասնագիտությունների պահանջարկի ուսումնասիրությունը, ինչը կարող է կրթության ոլորտի նոր քաղաքականության մշակման հիմք դառնալ:
Փոխվարչապետը անդրադարձավ նաև այն հանգամանքին, որ «Կրթությունից՝ աշխատանք» ծրագրի բաղադրիչ է փափուկ հմտությունների ձևավորմանը նպաստելը: Նա ընդգծեց, որ փափուկ հմտությունները ժամանակակից աշխատաշուկայում մեծ դեր ունեն, սակայն դրանք լիարժեքորեն չեն ձևավորվում ֆորմալ կրթության գործընթացում: Մինչդեռ չափազանց կարևոր է աշխատաշուկա մուտք գործողին սովորեցնել քննադատելու, ստեղծագործելու, թիմում աշխատելու և այլ փափուկ հմտություններ: Հարցը օրակարգային է նաև կառավարության համար և ընդգրկված է «Աշխատիր Հայաստան» ծրագրում:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01