Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանի գլխավորությամբ այսօր մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանության նոր ազգային ռազմավարության տեսլականի և դրանից բխող գործողությունների ծրագրի մշակմանն ուղղված պանելային քննարկումների շարքը: Այս մասին հայտնում է ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Քննարկումը կազմակերպվել էր Արդարադատության նախարարության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Եվրոպական միության հետ սերտ համագործակցությամբ: Քննարկմանը մասնակցել են օրենսդիր և դատական իշխանությունների, պետական ու հասարակական կազմակերպությունների շուրջ երեք տասնյակ ներկայացուցիչներ:
Փոխնախարար Գրիգորյանը բացման իր խոսքում, ողջունելով քննարկման մասնակիցներին, տեղեկացրել է, որ քննարկման նախաձեռնումը բխում է Կառավարության 2019-2023 թվականների գործունեության ծրագրից և նպատակ ունի հավաքագրելու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա հիմնական խնդիրներն ու համատեղ ջանքերով ուղենշել հաջորդող երեք տարիների առաջնահերթությունները, որոնք կարտացոլվեն Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրում:
Պանելային առաջին քննարկման օրակարգային հարցերն առնչվել են կյանքի իրավունքին և խոշտանգումների արգելքին, դատական պաշտպանությանը և արդար դատաքննության իրավունքներին:
Փոխնախարարը մասնակիցներին հորդորել է ակտիվորեն ներգրավվել քննարկումներում՝ վստահեցնելով, որ քննարկման ընթացքում բարձրացված խնդիրներն արձանագրվելու են ռազմավարության մշակման հետագա աշխատանքներում օգտագործելու նպատակով:
Հաջորդիվ տեղի է ունեցել մասնակիցների միջև շահագրգիռ քննարկումը:
Քննարկումների շարքի երկրորդ հանդիպումը կկայան սեպտեմբերի 13-ին՝ ներառելով հավասար հնարավորությունների ապահովում (բոլորի՝ օրենքի առջև հավասարություն, խտրականության բացառում, խոցելի խմբերի պաշտպանություն) օրակարգային հարցերը:
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44