Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Եվրոպան ինքը պետք է հոգա իր անվտանգության մասին, քանի որ ԱՄՆ դա չի անելու, գրում է ТАСС գործակալությունը:
Մերկելի խոսքերով` ԱՄՆ-ն, ինչ խոսք, գերիշխող դիրք է զբաղեցնում թե´ տնտեսական և թե´ ռազմական առումով, և չնայած տարաձայնություններին` եվրոպական երկրները ամուր կապերով են կապված ԱՄՆ-ի հետ, սակայն այժմ չկա այն ընկալումը, որ ԱՄՆ-ն, ինչպես սառը պատերազմի տարիներին, պետք է Եվրոպայի «պաշտպանի» դերը ստանձնի: Այս մասին Մերկելը խոսել է Բունդեստագում բյուջեի քննարկման ժամանակ:
Կանցլերը նշել է, որ պետություններն իրենք պետք է ամենամեծ ներդրումն ունենան իրենց անվտանգության պահպանման գործում: Կառավարության ղեկավարը նաև հավելել է, որ բյուջեի վերաբերյալ քննարկումները ծավալվում են «աշխարհում տեղի ունեցող լուրջ փոփոխությունների և ուժերի վերադասավորման փուլում»:
ԱՄՆ-ն Գերմանիային և ՆԱՏՕ-ի մյուս անդամ պետություններին բազմիցս կոչ է արել մեծացնել անվտանգության ոլորտում ծախսերը ՀՆԱ-ի 2 տոկոսի չափով:
Ինչպես հայտնի է դարձել ընթացիկ տարվա մարտ ամսին, Գերմանիան սկզբում համաձայնություն է տվել ծախսերի ավելացման առաջարկին, սակայն հետագայում, երբ խոսք է գնացել մինչև 2024 թվականը 1.1 տոկոս աճ ապահովելու մասին, առաջարկի իրականացումը հարցականի տակ էր դրվել:
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02