Հարցազրույց բրիտանացի փաստաբան, Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Էդվարդ Ֆիցջերալդի հետ:
- Ի՞նչ ակնկալիքներ ունեք վաղվա դատական նիստից:
- Մարտի 1-ի գործը թևակոխում է նոր վճռական փուլ, երբ առկա են շարունակական քաղաքական ճնշումներ և միջամտություն դատական իշխանության գործունեության վրա: Հորդորում եմ, որ վաղը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը իրականացնի իր գործառույթները անկախ և անկողմնակալորեն: Չէի ցանկանա, որ դատավորը որոշում կայացնելիս դուրս գար իրավունքի գերակայության շրջանակից: Եվրոպայի խորհրդի իրավական փաստաթղթերի համաձայն, դատավորը պետք է ապահովի միջազգային և եվրոպական իրավունքի կիրառումը, ճանաչի և կիրառի սահմանադրական դատարանի վերջերս կայացված որոշումը, որը ի դեպ, նույնպես բխում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի 6-րդ հոդվածի կարգավորումներից:
Եվրոպայում իրավական պահանջ կա, որ դատավորը կողմերի միջև` ոչ իրավաչափ հիմքերով կամ իր գործառույթներից դուրս որևէ տարբերակում չպետք է դնի: Դատավորը պետք է գործի իբրև պրոֆեսիոնալ, որը պետք է ապացուցվի իր գործողություններով:
- Ի՞նչ կարծիք ունեք գործի հետ կապված վերջին զարգացումների վերաբերյալ:
- Ակնհայտ է, որ Հայաստանում դատարանների անկախությունը ճնշման տակ է: Վաղ, թե ուշ, Եվրոպայի խորհուրդը և Ստասբուրգի դատարանը կտան իրենց գնահատականը` գործադիրի կողմից դատական իշխանության միջամտության և կամընտրական արդարադատության վերաբերյալ: Հայաստանի կառավարությունը չի պահպանում իրավունքի գերակայության սկզբունքը: Հայկական իշխանությունները ճնշում են գործադրում իրենց քաղաքական հակառակորդների և նախկին քաղաքական գործիչների նկատմամբ:
Այն, ինչ տեղի ունեցավ մայիսի 20-ին, ուղղակիորեն ծանր հարված էր դատարանների և դատավորների անկախությանը։ Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ազգային ժողովի իշխող քաղաքական ուժի պատգամավորների գործողությունները և անհարգալից վերաբերմունքն ուղղակիորեն սպառնում են դատարանների անկախությանը, և մասնավորապես` այս քրեական գործի շրջանակներում արդարադատության իրականացմանը։ Թե՛ Վարչապետը և թե՛ Ազգային ժողովի իշխող քաղաքական ուժի պատգամավորները կատարել են, և առկա է ռիսկ, որ շարունակելու են կատարել այնպիսի գործողություններ, որոնք վտանգում են և վնասում են դատարանների անկախությունը։
Կուզեի հիշեցնել բոլորին, որ «Դատավորների անկախության, արդյունավետության և դերի վերաբերյալ» Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 1994 թվականի թիվ 12(94) առաջարկությունը պահանջում է Հայաստանից` ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները ապահովելու և պաշտպանելու դատավորների անկախությունը, ինչպես նաև չձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք կարող են վտանգել այդ անկախությունը։ Ավելին, պետք է նաև նշեմ, որ նույն Առաջարկությունը պահանջում է, որ որոշում կայացնելու գործընթացում դատավորները լինեն անկախ և գործեն առանց որևէ սահմանափակումների, անհարկի ազդեցության, դրդապատճառների, ճնշումների, սպառնալիքների կամ միջամտության` ուղղակի կամ անուղղակի։
Վստահ եմ, որ նախկին նախագահ Քոչարյանի անձնական ազատության իրավունքը կհարգվի և կպաշտպանվի Հայաստանում, որը բխում է թե՛ երկրի Սահմանադրության և թե՛ Կոնվենցիայի պահանջներից։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01