ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 12-ի նիստում հավանություն տվեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ ««Բանկային գաղտնիքի մասին» օրենքներում փոփոխություններին, որով նախատեսվում է իրավապահներին հնարավորություն տալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալ ոչ միայն կասկածյալների եւ մեղադրյալների վերաբերյալ, այլեւ անհրաժեշտության դեպքում նաեւ նրանց հետ առնչություն ունեցողների:
Հարցը ներկայացրեց արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը, ով նշեց, որ գործող օրենսդրությամբ իրավապահ մարմինները սահմանափակված են այն սուբյեկտներով, ում առնչությամբ օրենսդրությունը հնարավորություն է ընձեռում ստանալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ:
«Մասնավորապես Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն հնարավոր է տեղեկություններ ստանալ միայն կասկածյալ կամ մեղադրյալ հանդիսացող անձանց առնչվող բանկային տվյալներ. Սա քննադատվել է միջազգային կառույցների կողմից որպես խոչընդոտ ֆինանսական, մասնավորապես, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման համար: Խնդիրն այն է, որ հաճախ բանկային տվյալները, որ էական նշանակություն ունեն ֆինանսական հանցագործություններով գործի քննության համար, կարող են առնչվել ոչ թե կասկածյալին կամ մեղադրյալին, այլ օրինակ նրանց հետ փոխկապակցված անձի»,-ասաց փոխնախարարը:
Նա հավելեց, որ հաճախ այն տվյալները, որոնք թույլ կտային անձին ներգրավել որպես մեղադրյալ, հասանելի չեն իրավապահներին: Փոխնախարարն ընդգծեց, որ այս նախագիծը մշակելիս հաշվի է առնվել միջազգային փորձը, մասնավորապես, սկանդինավյան երկրների փորձը, որտեղ չկա բանկային տվյալների տրամադրման սուբեկտային սահմանափակում:
«Նախագծով առաջարկվում է առանձին դեպքերում հնարավորություն ստեղծել ստանալ բակային գաղտնիք կազմող տեղեկություններ առանց սուբեկտային սահմանափակման: Միաժամանակ առաջարկվում է հանցագործությունների ցանկ, որոց դեպքում՝ միայն կարող է ներկայացվել նման միջնորդություն: Բացի այդ, քննիչը նման միջնորդություն կարող է ներկայացնել միայն գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի հաստատման»,-ասաց Ռաֆիկ Պետրոսյանը:
Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մենք կամ պայքարում ենք կոռուպցիայի դեմ, կամ չենք պայքարում: Կիսապայքարն ընդունելի չէ: Մենք այս ընթացում ունեցել ենք դեպք, երբ իմացել ենք, որ X բարձրաստիճան պաշտոնյան, նրա փեսան ապօրինի կերպով ձեռք բերված գույքը վաճառքի է հանել: Այդ գույքը ֆորմալ ձեւակերպված է ուրիշ մարդու անունով,. Այդ ուրիշ մարդու հետ կապված իրավական պրետենզիաներ չկան: Այդ գույքը վաճառվել է: Մենք իմացել ենք, որ այդ գույքը վաճառվելու է եւ փողը երկրից դուրս է բերվելու: Այնպիսի սահմանափակումներ են եղել օրենսդրությամբ, որ կամ մենք պետք է շատ կոպիտ ապօրինի միջամտություններ անեինք, կամ պետք է լուռ հետեւեինք, թե ոնց են թալանվածը թաքցնում:
Մենք պետք է ստեղծենք ինստիտուցիոնալ այնպիսի մեխանիզմներ, որ որեւէ կասկած չլինի հասարակության մոտ այս առումով: Սա մեր ամենակարեւոր ինստիտուցիոնալ բարեփոխումներից մեկն է: Այս հարցը պետք է լուծվի»:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հարցրեց, թե ինչպես է լինելու, եթե փողերը փոխանցվեն կանխիկ եղանակով, ոչ թե բանկային համակարգով, ինչին Փաշինյանն արձագանքեց. «ՃՈ-ն կանգնեցնում է այն ֆուռը, որով տեղափոխվում է փողը եւ այդպես բացահայտվում է: Քիչ հավանական է, որ այդ փողը բազմոցի մեջ պահած է, էլի ինչ-որ բանկից պետք է դուրս գա: Եթե մենք իրավասություն ունենք խուզարկել տունը եւ դոշակի տակ պահած փողը գտնել, ուրեմն համարժեք իրավասություն պետք է ունենանք նաեւ հաշվեհամարին պահած փողը գտնել եւ փոխանցումը նայել»:
15:17
15:11
14:52
14:32
14:24
14:05
13:45
13:22
12:42
12:38
12:33
12:27
12:17
11:35
11:17
10:54
10:29
10:02
10:01
23:39
14:05 25.06.25
13:22 25.06.25
12:38 25.06.25
15:11 25.06.25
14:24 25.06.25
13:45 25.06.25
10:29 25.06.25
12:17 25.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03