Ֆրանսիական Լիլ քաղաքի երեք քննիչ դատավոր մեղադրանք է ներկայացրել Ազգային ասամբլեայի (խորհրդարանի ստորին պալատ) նախագահ Ռիշար Ֆերանին՝ ձեռնարկությունից «ապօրինի շահ ստանալու» կապակցությամբ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Parisien թերթին։ Մինչ այդ՝ հղում կատարելով BFMTV հեռուստաալիքին, տեղեկացվել էր, որ Ազգային ժողովի խոսնակ Ֆերանը ցուցմունքներ է տալիս Mutuelles de Bretagne-ի ապահովագրողների ընկերության հետ անիրավաչափ ֆինանսական գործարքների մասին, ինչը ժամանակին հանգեցրել էր նրա հրաժարականին նախարարի պաշտոնից։ Թերթը նշում է, որ ցուցմունքներ տալը տեւել է ավելի քան 13 ժամ։ Որոշումն ընդունվել է չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշեր։ Պաշտոնյայի հայտարարությունում, որը մեջբերում է պարբերականը, նա նշում է, որ «լի է վճռականությամբ՝ շարունակելու առաքելությունը, որը նրան հանձնարարել են խորհրդարանն ու ընտրողները»։ Այսինքն՝ նա չի պատրաստվում հրաժարական տալ։ Ֆերանն ասել է, որ «հանգիստ է քննության արդյունքների առումով»։ Միեւնույն ժամանակ, պաշտոնյայի փաստաբանները վիճարկելու են նրան որպես քրեական գործով մեղադրվող ներգրավելու որոշումը։ 2017-ին Ֆերանը, որը զբաղեցնում էր տարածքային ամբողջականության նախարարի պաշտոնը, դարձել էր Canard Enchaine շաբաթաթերթի հոդվածի առարկա, որը պնդում էր, որ Ֆերանի ոչ առեւտրային ընկերությունը 2011-ին վարձակալել է մի գրասենյակ, որը պատկանել է նրա կենակցուհու անշարժ գույքի գործակալությանը, ինչը, պարբերականի կարծիքով, ստեղծել է շահերի բախման իրավիճակ։ Monde պարբերականը նույնպես հրապարակել է փաստեր, որոնք իբր վկայում են Ֆերանի հանրային եւ մասնավոր կյանքի «ժանրերի միախառնման» մասին։ Մասնավորապես, թերթը գրում էր, որ, խորհրդարանում ընտրված լինելով, Ֆերանը մտցրել է ապահովագրողների շահերը պաշտպանող օրինագիծ, որից դեռեւս ֆինանսական օգնություն է ստացել։ Ինքը՝ Ֆերանը, հերքել է ԶԼՄ-ների մեղադրանքները ֆինանսական խարդախություններին մասնակցության մասին՝ իր գործողությունները պրոֆեսիոնալ ոլորտում «օրինական եւ թափանցիկ» անվանելով, եւ ավելացրել է, որ պաշտոնը չի թողնի։ Հրապարակումների եւ դրանց հաջորդած նախաքննության արդյունքում՝ Ֆերանը, այնուամենայնիվ, հրաժարական է տվել նախարարի պաշտոնից։
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02