ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 12-ի նիստում մի շարք ընկերությունների հարկային արտոնություն տվեց: Նախագծերը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Արտակ Քամալյանը: Նախ կառավարությունը հավանություն տվեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԻՐԻՆԱ ԿՈՉՈՅԱՆ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներկայացված հայտին: Քամալյանը նշեց, որ ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են հագուստի արտադրության մեջ, որն իրականացվելու է Հրազդանում: Ծրագրով նախատեսվում է կատարել 80 մլն դրամի ներդրում նոր սարքավորումների եւ մոտ 580 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար; Նախատեսվում է ստեղծել 15-20 նոր աշխատատեղ: Ծրագրող արտադրության ծավալը կկազմի մոտ 600 մլն դրամ: Մեկ այլ որոշմամբ կառավարությունը բավարարեց «ԱՆԻՊԼԱՍՏ» ՍՊԸ-ի նմանատիպ հայտը: Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են սննդի փաթեթավորման համար, արտադրությունն իրականացվելու է Աշտարակ քաղաքում, ընկերությունը գործում է 1998 թվականից: նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել մոտ 1,4 մլրդ դրամի ներդրում: Նախատեսվում է ստեղծել 20 նոր աշխատատեղ: Մեկ այլ որոշմամբ էլ կառավարությունը բավարարեց «ԱՐԻԿՈ-ԳՈՌ» ՍՊԸ-ի նմանատիպ հարկային արտոնության վերաբերյալ հայտը: Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են տետրեի եւ նկարչական ալբոմների արտադրության մեջ,որն իրականացվելու է Աբովյան քաղաքում: Ընկերությունը գործոըւմ է 2012 թվականից, նախատեսվում է իրականացնել 457 մլն դրամի ներդրում հումքի եւ սարքավորումների ձեռքբերման համար: Ծրագրով կստեղծվի 6-9 նոր աշխատատեղ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այստեղ խոսքը մոտ 2 մլրդ դրամի ընդհանուր ծավալով ներդրումների մասին է: Նա հիշեցրեց, որ աշխատող քաղաքացիների թիվը Հայաստանում մեկ ամիս առաջվա թվյալներով 601 հազար էր, իսկ այժմ այն հասել է 604 հազարի. «Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է 64 հազար աշխատատեղերի աճ»:
15:17
15:11
14:52
14:32
14:24
14:05
13:45
13:22
12:42
12:38
12:33
12:27
12:17
11:35
11:17
10:54
10:29
10:02
10:01
23:39
14:05 25.06.25
13:22 25.06.25
12:38 25.06.25
14:24 25.06.25
15:11 25.06.25
10:29 25.06.25
13:45 25.06.25
12:27 25.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03