Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի դարձնելու օրինագիծ։
Համապատասխան առաջարկը ներկայացնող՝ Քրեական օրենսգրքում լրացում և Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ներկայացրեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Գործող կարգով կենդանու դեմ դաժան վերաբերմունքը պատժվում է չնչին տուգանքով։ Ոստիկանության կողմից ստացված տեղեկատվության համաձայն, այդ տուգանքով պատասխանատվության որևէ անձ չի ենթարկվել»,- նշեց պատգամավորը։
Նա ասաց, որ իրենք առաջարկում են Քրեական օրենսգրքում լրացում կատարել և այնտեղ ավելացնել հոդված՝ «Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը» անվանումով։
«Առաջարկում ենք տնային և անտուն կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի՝ խեղելու, մասնատելու, թունավորելու, փորձարկելու, ողջ վիճակում անդամահատումը, մաշկահանումը, կենդանուն բարձրությունից նետելը, մարտերի կազմակերպման ու անցկացման համար սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 300-ապատիկի չափով կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով կամ՝ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով։ Իսկ նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ու առանձնակի դաժանությամբ, պատժվում է նվազագույն աշխատավարձի 300-ապատիկից 500-ապատիկի չափով կամ կալանքով՝ 1-3 տարի ժամկետով»,- մանրամասնեց Զոհրաբյանը։
Նա նաև ասաց, որ օրինագծերով սահմանվում են նաև տնային և անտուն կենդանիների տարբերակումները. «Տնայինը՝ տնային պայմաններում պահվող կենդանիներն են, իսկ անտունները, որոնք վայրի չեն և չունեն տնօրինող ու տիրապետող»
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44