Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու ինքնաթիռի աղետի մեղավորը, որը տեղի է ունեցել 2010 թվականի ապրիլի 10-ին Սմոլենսկի մոտ, անձամբ Կաչինսկին է: Gazeta-ի փոխանցմամբ Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Բարդ իրադրություններում հրամանատարը մշտապես հարցնում է նախագահի որոշման մասին: Նախագահը չպետք է թույլ տար այդ ինքնաթիռի թռիչքը եւ ոչ մի դեպքում՝ դրա վայրէջքը: Նույնիսկ այս հարցում նախագահն է կրում ամբողջ պատասխանատվությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:
2016-ի ապրիլին լեհական TVN24-ը հրապարակել է 2010-ին Սմոլենսկի մոտ տեղի ունեցած աղետից առաջ՝ թռիչքի վերջին 38 րոպեների ընթացքում, Տու-154-ի օդաչուների սրահում ընթացած բանակցությունների ձայնագրությունը:
Նշվում է, որ օդաչուների եւ սրահ մտած բոլորի ձայներն իրարից առանձին են հնչում: Այսպիսով, ձայնագրությունն իրենից ներկայացնում է ձայնային երեք ուղղություն՝ օդաչուի, երկրորդ օդաչուի բարձրախոսների մեջ լսվող եւ սրահում տեղադրված բարձրախոսներով:
TVN24-ը հավելել է, որ ձայնագրության վերջին 4 րոպեները չի հրապարակել դրանց բովանդակության պատճառով եւ ելնելով աղետի զոհերի հիշատակի հանդեպ հարգանքից:
Ту-154 ինքնաթիռը Սմոլենսկի մոտ ջախջախվել էր 2010-ի ապրիլի 10-ին: Ինքնաթիռում գտնվող բոլորը՝ Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին կնոջ հետ եւ կառավարական պատվիրակության 86 անդամները, որ թռչում էին մասնակցելու Կատինի հիշատակի արարողությանը, ինչպես նաեւ անձնակազմի անդամները զոհվել էին:
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55