Իտալական փոքր գյուղում բնակություն հաստատելու բոլոր ցանկացողներին իշխանությունները պատրաստ են վճարել տարեկան ավելի քան 27 000 դոլար, հաղորդում է CNN-ը: Վայրի, գեղեցիկ, սակայն մոռացված Մոլիզե շրջանը, որը տեղակայված է Հռոմից դեպի արեւելք, հայտարարել է, որ կվճարի մարդկանց, որոնք պատրաստ են բնակություն հաստատել 106 քիչ բնակեցված գյուղերից մեկում այդ բնակավայրերի վերացումը կանխելու համար: Այդ առաջարկը ընդունած ցանկացած մարդ կստանա ամսական 700 եվրո մինչեւ երեք տարի ժամկետով: Դա կօգնի նրանց հիմնավորվել շրջանում, որը հայտնի է իր կանաչ արոտավայրերով, ձիթապտղի այգիներով եւ լեռնային բարձունքներով: Ընդ որում՝ նոր բնակիչները պետք է պարտավորվեն փոքր բիզնես ձեռնարկել տեղի տնտեսությունում իրենց ներդրումն ունենալու համար: «Ես ցանկանում եմ, որ իմ շրջանը վերածնվի եւ խուսափի «ուրվական բնակավայրերի» վերածվելու վտանգից», ասել է տարածաշրջանային խորհրդական Անտոնիո Թեդեսկին, որը եւ նախաձեռնել է այդ գաղափարը: Երիտասարդների եւ երեխաներ ունեցող զույգերի տեղափոխումը հատկապես ողջունվում է ծրագրում, որը պաշտոնապես կմեկնարկի սեպտեմբերի 16-ին: «Նպատակը գյուղին նոր շունչ հաղորդելն ու տեղի տնտեսությունը թարմացնելն է»,-ասել է Թեդեսկին: «Նորեկները կարող են սկսել ցանկացած բիզնես մեր ֆինանսական աջակցությունը ստանալու համար. փոքր հյուրանոց, ռեստորան, սրճարան, փոքրիկ գյուղական ֆերմա, արհեստանոց, գրադարան կամ խանութ»: Վերջին տարիներին հազարավոր մարդիկ լքել են Մոլիզեն: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2014 թվականից այդ շրջանում ապրող մարդկանց թիվը կրճատվել է 9 000-ով, ինչի հետեւանքով դրա բնակչությունը հասել է 305 000-ի:
20:56
18:50
18:10
17:46
17:04
15:17
15:11
14:52
14:32
14:24
14:05
13:45
13:22
12:42
12:38
12:33
12:27
12:17
11:35
11:17
14:05 25.06.25
15:57 24.06.25
21:53 24.06.25
13:22 25.06.25
12:38 25.06.25
15:11 25.06.25
14:24 25.06.25
13:45 25.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03