ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 16-ին կայցելի Անկարա, որտեղ կմասնակցի Սիրիային նվիրված եռակողմ գագաթնաժողովին, ինչպես նաեւ հանդիպումներ կանցկացնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ: Այդ մասին ճեպազրույցի ընթացքում լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Դուք գիտեք, որ սեպտեմբերի 16-ին պլանավորված է Սիրիայի շուրջ Աստանայի գործընթացի եւ սիրիական կարգավորման օժանդակման երաշխավորների եռակողմ հանդիպումը,-ասել է նա:-Այդ հանդիպում կլինի Անկարայում, նախագահը կուղեւորվի այնտեղ»: Պեսկովը նաեւ հայտնել է, որ անցկացվելու են մի շարք երկկողմ հանդիպումներ: Սիրիայի շուրջ ՌԴ-ի, Իրանի եւ Թուրքիայի առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2017 թվականի նոյեմբերին Սոչիում: Ամփոփելով դրա արդյունքները՝ պետությունների ղեկավարները հայտարարել են, որ Սիրիայի տարածքում ապաէսկալացան գոտիների ստեղծումը չպետք է խախտի երկրի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը, ինչպես նաեւ կոչ են արել Սիրիայի կառավարությանն ու ընդդիմադիր ուժերին՝ մասնակցել Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսին (գաղափարը հնչեցվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2017 թվականի հոկտեմբերին «Վալդայ» համաժողովում): Այնուհետեւ երեք երկրների նախագահների՝ սիրիական խնդրի կարգավորմանը նվիրված բանակցություններ են անցկացվել Անկարայում (2018 թվականի ապրիլին), Թեհրանում (2018 թվականի սեպտեմբերին) եւ Սոչիում (2019 թվականի փետրվարին), հաղորդել է ՏԱՍՍ-ը:
10:03
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01