ARM | RUS |

Արմեն Գևորգյան. այս օրինագիծը կբերի անշարժ գույքի շուկայի փլուզման. Tert.am

13.09.19 | 17:11

Tert.am–ը ներկայացնում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հեղինակային հոդվածը, որում նա անդրադարձել է անշարժ գույքի գնահատման կարգը սահմանելու վերաբերյալ օրինագծին։ Արմեն Գևորգյանը նշում է, որ այս նախագծով ոչ միայն ռումբ է դրվում այս կառավարության տակ, այլև վտանգվում է երկրի տնտեսական կայունությունը։ Ըստ նրա՝ առայժմ շատերը դեռ չեն պատկերացնում ռիսկերը, բայց հիմա այն պահն է, երբ դեռ հնարավոր է կասեցնել դրանք։ Արմեն Գևորգյանի հոդվածը կարդացեք ստորև։

Ավելի մանրամասն գրելու հնարավորություն չեմ ունեցել, քանի որ երեկ ողջ օրը եղել եմ ինձ և պետությանը պարտադրված դատավարության մեջ։ Ընդհանրապես չգրել չէի կարող, որովհետև չափազանց կարևոր է թեման, մեծ են ռիսկերը։ Դատավարությունները մի օր ավարտվելու են, իսկ այսօր արված խոշոր սխալները դառնալու են ռումբ՝ ապագա կառավարությունների և պետության տակ։

Մինչ հանրային ուշադրությունը մեծամասամբ ուղղված է Ամուլսարի թեմային, ԱԺ-ում քննարկվում են օրինագծեր, որոնք ունենալու են համակարգային քայքայիչ ազդեցություն երկրի տնտեսության վրա։ Խոսքը, մասնավորապես, անշարժ գույքի գնահատման կարգը սահմանելու օրինագծի մասին է, որը ենթադրում է անշարժ գույքի հարկման չափերի բարձրացում։

Այն ամենը, ինչ ես նշել եմ այս թեմայով իմ նախկին հրապարակումներում, մնում է ուժի մեջ։ Զարմանալի է, որ մի այնպիսի օրինագիծ, որը վերաբերում է երկրի մեծ թվով քաղաքացիների, ԱԺ-ում քննարկվում է առանց՝ մասնագիտական և հանրային շրջանակներում դետալային քննարկման։


Ինչո՞վ է պայմանավորված նման շտապողականությունը, որը կարող է ունենալ գլոբալ բացասական հետևանքներ։ Այս պահին հիմնավոր է թվում այն կարծիքը, որ այս նախաձեռնությունը ունի պոպուլիստական նշանակություն, և ոչ թե՝ տնտեսական։ Անդրադառնամ մի քանի հանգամանքի.

ԱԺ ամբիոնից պրոֆիլային հանձնաժողովի նախագահն ասում է. «Տատիկներ, պապիկներ, կարող եք հանգիստ լինել, ձեր գույքի բեռը չի թանկանալու»։ Իսկ երիտասարդ ընտանիքները, որոնք ունեն հիպոթեք, անհանգստանա՞ն, իսկ միջին դասը անհանգստանա՞, այն դասը, որը, կարծես թե, տնտեսական հեղափոխության առանցքը պետք է հանդիսանար։ Ո՞վ և ինչպե՞ս պետք է նրանց բացատրի, թե ինչու պետք է նրանք վճարեն մի քանի անգամ ավելի բարձր հարկ, քան վճարել են «Հին Հայաստանում»։

Ստեղծվում է տպավորություն, թե այս օրինագծով կառավարությունը ուզում է ցավեցնել մի 50-100 ընտանիքի՝ նախկին պաշտոնյաների և օլիգարխների։ Բայց չպետք է մոռանալ, որ նորակառույց շենքերում և թաղամասերում ապրում են սովորական գործարարների, ծրագրավորողների, բանկերում աշխատողների, բժիշկների և այլ ընտանիքներ, ովքեր ունեն իրենց ազնիվ աշխատանքով վաստակած, միջինից բարձր, բայց միանգամայն օրինական եկամուտներ, նրանց թվում են նաև սփյուռքի մեր հայրենակիցները, որոնց հայրենադարձությունը մենք ցանկանում ենք խրախուսել, և այլն։ Մենք նրա՞նց էլ ենք ուզում պատժել, ցավեցնել։

Քննարկվող սխեմաները և որոշումները վիճահարույց են իրենց իրավական հիմքում։ Կան տեսակետներ՝ Սահմանադրության հետ անհամապատասխանության մասով։
Թույլ տամ ինձ մի քանի նկատառում ևս.

Պետությունը սեփականատերերին կդնի մի իրավիճակում, երբ նրանք չեն կարողանա լիարժեք տնօրինել իրենց ունեցվածքը՝ բարձր հարկերի, անխուսափելի դատական հայցերի և դատական քաշքշուկների պատճառով։ Սա ի դեպ, նույնպես սեփականության հանդեպ սահմանադրական իրավունքի խախտում է։

Ստեղծվում է տպավորություն, թե գործ ունենք էքսպրոպրիացիայի անուղղակի ձևի հետ։ Դա հղի է վտանգով, որ հետագայում շատերը դատարանների միջոցով փորձելու են վերականգնել իրենց իրավունքները և միլիոնավոր գումարների փոխհատուցումներ պահանջել։ Եվ, ի դեպ, այդ փոխհատուցումները վճարվելու են ոչ թե օրենքը ընդունած պատգամավորների կամ կառավարության անդամների աշխատավարձերից, այլ՝ պետական բյուջեից։

Ինձ համար նաև անհասկանալի է մնում, թե ով է այս նախագծի կոնկրետ քաղաքական պատասխանատուն։ ԱԺ-ում օրինագիծը ներկայացնում է կադաստրի պետը՝ կառավարության անունից։ Այստեղ հարց է ծագում՝ կադա՞ստրն է մեր երկրում զբաղվում հարկային, տնտեսական և բյուջետային քաղաքականությամբ։ Չէ՞ որ անշարժ գույքի հարկումը տնտեսական քաղաքականության ոլորտի հարց է։ Ստացվում է՝ այս օրինագծով պայմանավորված բյուջետային և տնտեսական բնույթի շատ հարցեր կմնան անպատասխան, քանի որ այդ հարցերին կարող էր պատասխանել միայն ֆինանսները և էկոնոմիկան համակարգող պաշտոնյան, որպիսին կադաստրի պետը չի հանդիսանում։

Ի՞նչ է մեզ սպասվում այս օրինագծի հաստատման դեպքում։

Անխուսափելի է լինելու անշարժ գույքի շուկայի փլուզումը։ Իմ նախկին դիտարկումներին ավելանում է նաև Երևանում կառուցապատման կարգավորման ընթացիկ իրավիճակը։ Քաղաքապետարանի ընթացիկ կարգավորումները կհանգեցնեն քմ արժեքի շոշափելի թանկացմանը, սրան ավելացրած՝ գույքահարկի բարձրացվող արժեքը։ Կուզենայի իմանալ՝ ո՞վ է պատրաստ լինելու ձեռք բերել նման թանկ բնակարաններ՝ իմանալով հանդերձ, որ տարեկան մի քանի հազար դոլար գույքահարկ է մուծելու։

Մենք գնի և հարկերի առումով համեմատելի կլինենք արևելաեվրոպական երկրների հետ՝ այն տարբերությամբ սակայն, որ մեր քաղաքացիների եկամուտները մի քանի անգամ ցածր են։ Իսկ որքան բնակարաններ կհայտնվեն անշարժ գույքի շուկայում, կհանվեն վաճառքի այս նախաձեռնության պատճառով։ Մեծ թվով մարդիկ կկորցնեն իրենց ունեցվածքը՝ էական գնանկման և բարձր հարկերի պատճառով։

Ցանկացած հաջորդ կառավարություն ստիպված է լինելու ետ պտտել այս օրենքը, հրաժարվել այս մոտեցումից, քանի որ մեր տիպի երկրներում պետք է օժանդակել աճը, ոչ թե կասեցնել այն։ Այս նախագծով ոչ միայն ռումբ է դրվում այս կառավարության տակ, այլև վտանգվում է երկրի տնտեսական կայունությունը։ Առայժմ շատերը դեռ չեն պատկերացնում ռիսկերը, բայց հիմա այն պահն է, երբ դեռ հնարավոր է կասեցնել դրանք։

Կարևոր եմ համարում այս օրինագծի շուրջ հանրային և մասնագիտական քննարկումների կազմակերպումը՝ հնարավորինս լայն ընդգրկմամբ։ Քանի որ խորհրդարանն ինքը չի նախաձեռնել նման լսումներ՝ չնայած օրինագծի հանրային բարձր հնչեղությանը, ապա նման նախաձեռնությամբ կարող են հանդես գալ արտախորհրդարանական կուսակցությունները, ձեռնարկատերերի միությունները, այլ հասարակական կառույցներ։

Հ. Գ.
Մինչ ես աշխատում էի այս հրապարակման վրա, կառավարությունը «Բանկային գաղտնիքի մասին օրենքում» փոփոխության առաջարկ հանրայնացրեց։ Այս փոփոխությունների բովանդակությունը նշանակում է բանկային գաղտնիքի հիմքի քանդում։ Սա շատ լուրջ սխալ է, այն կբերի աղետալի հետևանքների։

Արմեն Գևորգյան
ՀՀ նախկին փոխվարչապետ


Այսօր, 11:11 Հայաստանում ավտորիտարիզմն ամեն անգամ նոր հատակներ է նվաճում. Սոս Հակոբյան

Այսօր, 11:11 Հայաստանում ավտորիտարիզմն ամեն անգամ նոր հատակներ է նվաճում. Սոս...

11:35

Էջմիածնի ընդդիմադիր հայացքներ ունեցող բնակիչների տներում խուզարկություններ են

Էջմիածնի ընդդիմադիր հայացքներ ունեցող բնակիչների տներում խուզարկություններ...

11:17

«Իշխանությունը զավթելու հանցավոր նպատակ են ունեցել, ձեռք են բերել պայթյուններ կատարելու և կրակոցներ արձակելու համար նախատեսված հազարավոր հրավտանգ միջոցներ»․ ՔԿ

«Իշխանությունը զավթելու հանցավոր նպատակ են ունեցել, ձեռք են բերել պայթյուններ կատարելու և...

10:54

ԱԱԾ դիմակավորված անձինք ապօրինի խուզարկություն են իրականացնում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տանը

ԱԱԾ դիմակավորված անձինք ապօրինի խուզարկություն են իրականացնում «Հայաստան» խմբակցության պատգամավոր...

10:29

Խուզարկություններ՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի անդամների բնակարաններում

Խուզարկություններ՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի անդամների...

10:02

Իրավապահները գործողություն են իրականացնում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում

Իրավապահները գործողություն են իրականացնում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...

10:01

Հայաստանը Սամվել Կարապետյանի կարիքն ունի․ Արմեն Աշոտյան

Հայաստանը Սամվել Կարապետյանի կարիքն ունի․ Արմեն...

23:39

«Սամվել Կարապետյանի տանն իրականցված խուզարկությունների օրն առգրավված մեքենաները դեռ չեն վերադարձվել տերերին». փաստաբան

«Սամվել Կարապետյանի տանն իրականցված խուզարկությունների օրն առգրավված մեքենաները դեռ չեն...

21:53

Սա իրանցիների պատերազմն էր՝ սեփական հայրենիքը պաշտպանելու նպատակով․ Վարդան Ոսկանյան

Սա իրանցիների պատերազմն էր՝ սեփական հայրենիքը պաշտպանելու նպատակով․ Վարդան...

21:44

«Ռիո մոլի» ողջ անձնակազմով սատարում ենք ազգանվեր բարեգործ Սամվել Կարապետյանին․ Հայտարարություն

«Ռիո մոլի» ողջ անձնակազմով սատարում ենք ազգանվեր բարեգործ Սամվել Կարապետյանին․...

21:21

Մալայանի անվան հիվանդանոցի դիմաց «Kia»-ն վրաերթի է ենթարկել երեխային, երեխան շպրտվել է մի քանի մետր այն կողմ, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Մալայանի անվան հիվանդանոցի դիմաց «Kia»-ն վրաերթի է ենթարկել երեխային, երեխան շպրտվել է մի քանի...

15:57

Արևմուտքը խնդրում է, որպեսզի Ուկրաինայում հրադադար հաստատվի. Լավրով

Արևմուտքը խնդրում է, որպեսզի Ուկրաինայում հրադադար հաստատվի....

15:33

Շոու է՝ սիրուն խոսքեր ու ավերված քաղաք. Ավագանու անդամը՝ քաղաքային իշխանությանը

Շոու է՝ սիրուն խոսքեր ու ավերված քաղաք. Ավագանու անդամը՝ քաղաքային...

15:15

Իսրայելի և Իրանի միջև հրադադարի համաձայնագիրը ձեռք է բերվել Կատարի և ԱՄՆ-ի միջնորդությամբ․ Axios

Իսրայելի և Իրանի միջև հրադադարի համաձայնագիրը ձեռք է բերվել Կատարի և ԱՄՆ-ի միջնորդությամբ․...

14:54

Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ապացուցել, որ թլպատված չէ

Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ապացուցել, որ թլպատված չէ

14:47

ԱՄՆ-ն ցանկանում է Իրանի հետ հետագա փոխգործակցության վերաբերյալ ուղիղ երկխոսություն. Վենս

ԱՄՆ-ն ցանկանում է Իրանի հետ հետագա փոխգործակցության վերաբերյալ ուղիղ երկխոսություն....

14:36

Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել հանցագործության ծանր դեպքը չգրանցած ոստիկանության 11 ծառայողի վերաբերյալ քրեական գործից

Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել հանցագործության ծանր դեպքը չգրանցած ոստիկանության 11...

14:19

Դուք բանտային նոթերի բառապաշարի կեսին սկի չեք տիրապետում․ Արայիկ Հարությունյան

Դուք բանտային նոթերի բառապաշարի կեսին սկի չեք տիրապետում․ Արայիկ...

14:03

Այդ նույն խցանման մեջ մենք էլ ենք մնում. տրանսպորտի համար պետք է առանձին գիծ լինի. Երևանի փոխքաղաքապետ (Տեսանյութ)

Այդ նույն խցանման մեջ մենք էլ ենք մնում. տրանսպորտի համար պետք է առանձին գիծ լինի. Երևանի...

13:48

«Ծղոտներ» հյուրանոցում տղամարդը հարձակվել է օտարերկրացի կնոջ վրա և հարվածել

«Ծղոտներ» հյուրանոցում տղամարդը հարձակվել է օտարերկրացի կնոջ վրա և...

13:33

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների վերաբերյալ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների...

09:44

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ քաշված

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ...

09:23

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի զգում

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի...

09:02

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել» իրավիճակը

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել»...

09:28

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն պատասխանատվությունից

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն...

09:13

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց. նախագիծ

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց....

09:34

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

09:18

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ...

09:03

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են» սարքել

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են»...

09:55

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

09:48

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն է

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն է ուղարկել ՔԿ

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն...

09:28

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի...

09:02

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

09:55

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

09:49

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում է

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում...

09:35

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են ապահովում

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են...

09:18

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային...

09:02

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. թվեր

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար....

09:19

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

09:02

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգում

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման...

09:49

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների»...

09:34

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ...

09:18

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները կջնջվեն համացանցից

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական...

09:03

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին եռամսյակում 9.6%-ով նվազել է

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին...

09:55

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի ազատագրմանը

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի...

09:42

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

09:35

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

09:17

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպես

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ...

09:02

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ Սարգսյան

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ...

09:45

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ վարչությունը

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ...

09:35

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել Սյունիքում

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել...

09:27

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

09:09

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում են

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում...

09:53

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են կուլմինացիոն լինել

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են...

09:45

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

09:36

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

09:28

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորներ են

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության...

09:15

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա Գասպարյանին

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա...

09:02

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

10:02

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ ընդդիմադիրները

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ...

09:52

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին չկպնել

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին...

09:44

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են սկսել

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են...

09:35

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի գործարքները

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի...

09:17

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ ամբիոնից

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ...

09:02

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության ենթարկել

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության...

09:55

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի ֆենոմենը

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի...

09:44

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

09:33

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

09:23

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն արդյունքն է

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն...

09:03