«Ամուլսարի նման խնդիրները պետք է գտնվեն փորձագետների քննարկման շրջանակում, այլ ոչ թե դառնան հանրային քննարկման հարց: Ռուսաստանի ակադեմիան, օրինակ, կառավարության հետ պայմանագիր կնքեց, որ բոլոր փորձագիտական հետազոտությունները պետք է արվեն նրանց հետ: Մենք ունենք երկրաբանական ինստիտուտ, լավ մասնագետներ, ովքեր կարող են որպես փորձագետ հանդես գալ: Փորձագետներից հետո հարցը պետք է դնեին հանրային քննարկման՝ արժե՞ ռիսկի գնալ, թե՞ ոչ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
«Ոչ ոք չի հետազոտում, թե ով դուրս է գալիս, ճանապարհ է փակում, ի՞նչ նկատառումներով է դա անում: Նա իրո՞ք էկոլոգ է կամ շրջակա միջավայրի պաշտպանության մասնագետ»,- հավելեց նա:
168.am-ի հարցին՝ այսինքն, հանքի շահագործմանը դեմ բնապահպանները վստահություն չեն ներշնչում, սոցիոլոգը պատասխանեց.
«Ո՞ւմ համար են բնությունը պահպանում, սոված ժողովրդի՞: Եթե պայթյունները կարող են բերել ներքին ջրատարի գործունեության խաթարման, կարող են սահման գծել, որ այսքանից ավելի հզորություն պայթյունը չունենա: Դա տեխնիկական խնդիր է, որը մասնագետները պետք է լուծեն, ոչ թե փողոցում ու ճանապարհին: Վարչապետը պետք է վստահի տեղացի մասնագետներին, որովհետև նրանք ՀՀ բնակիչ են, պատասխանատու են շրջակա միջավայրի համար»:
Ահարոն Ադիբեկյանը կարծիքով՝ ներդրումների դաշտը բավականին թուլացել է:
«Մեզ տարեկան անհրաժեշտ է մի քանի տասնյակ միլիարդի ներդրում: Մեկ աշխատատեղ ստեղծելու համար Ճապոնիայում անհրաժեշտ է 100.000 դոլար, մեզ մոտ թող լինի 10.000: Նախկին կառավարությունն Ակադեմիայի հետ պայմանագիր կնքեց, որ գոնե գիտական մշակումներն արտասահմանում վաճառքի հանենք: Երկու պայմանագիր կնքեցին, բայց դա այդպես էլ մնաց թղթի վրա: Ուրեմն, կառավարությունից շատ բան է կախված՝ ներդրումային դաշտի հետ կապված: Հայաստանում երկու տասնյակ հանածո ներկայացնող արդյունաբերական տեղամասեր կան, որոնք, չգիտես ինչու՝ մրցակցությունից դուրս են մնում»,- նշեց նա:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01