General Motors-ի ավելի քան 49 հազար աշխատակիցներ, որոնք ամերիկյան Ավտոարդյունաբերության աշխատողների միավորված պրոֆմիության (United Auto Workers, UAW) անդամներ են, երկուշաբթի լույս գիշերը գործադուլ են սկսել: Associated Press գործակալությունը հայտնում է, որ պրոֆմիությունն այս որոշումն ընդունել է ընկերության ղեկավարության հետ նոր աշխատանքային պայմանագրի պայմանների շուրջ բանակցությունների տապալումից հետո: Գործակալության տեղեկություններով՝ աշխատակիցները հրաժարվում են կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, իսկ նրանց մի մասը մտադիր է մասնակցել կազմակերպված նստացույցին: AP-ն հայտնում է, որ կոնցեռնի հետ միավորման հավաքական պայմանագրի ժամկետը լրացել է շաբաթ երեկոյան: Կիրակի գործարանների մոտ 200 ղեկավարներ միաձայն քվեարկել են գործադուլի օգտին այն դեպքում, եթե երեկոյան կողմերը համաձայնության չհասնեն: Երկուշաբթի առավոտյան աշխատողների գործադուլի պատճառով ԱՄՆ 9 նահանգներում 33 գործարան է փակվել, ինչպես նաեւ պահեստամասերի բաշխման 22 ձեռնարկություն: «Մենք հանդես ենք գալիս ազնիվ աշխատավարձերի օգտին, մենք հանդես ենք գալիս տանելի որակով առողջապահության օգտին եւ [ընկերության] շահույթի մեր բաժնի օգտին»,- հայտարարել է պրոֆմիության փոխնախագահ Թերի Դիթսը: General Motors ընկերության ղեկավարության պնդմամբ՝ իրենք աշխատակիցներին առաջարկել են աշխատավարձի բարձրացում, բժշկական արտոնություններ եւ 7 մլրդ դոլարի ներդրումներ, որոնց միջոցով կստեղծվեն 5,4 հազար նոր աշխատատեղեր:
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02