Չինաստանի արեւելքում Անհոյ նահանգում Սույսի շրջանի ոստիկանությունը օրեր առաջ վնասազերծել է հանցախմբին, որը զբաղվում էր հեռուստահաղորդակցության եւ կապի ոլորտում շորթմամբ: Ոստիկանությունը ձերբակալել է 9 կասկածյալներին, որոնք կապված էին կեղծ առեւտրային հարթակի հետ, հաղորդում է Սինհուա-ն: Ավելի վաղ՝ սեպտեմբերի 5-ին, խաբեբաների զոհը՝ Հու ազգանունով տղամարդը, հայտնել էր տեղական ոստիկանությանը, որ նրան խաբել են 400 հազար յուանի չափով (56 հազար 534 ԱՄՆ դոլար) բիտկոինի ներդրումների կեղծ հարթակի միջոցով: Տուժածի խոսքով՝ այդ տարվա մայիսին նա Վիչաթում (WeChat) նոր կոնտակտ էր ավելացրել, որն առաջարկել էր նրան գրանցվել ֆինանսաառեւտրային հարթակում: Այնուհետեւ Հուն ներդրում էր կատարել բիտկոինի մեջ կասկածյալի ղեկավարության ներքո եւ հայտնաբերել, որ իրեն խաբել են: Ոստիկանությունը հայտարարել է, որ ընթացիկ տարվա մարտից հանցախումբը կեղծ կազմակերպություններ է բացել Չինաստանում եւ Ֆիլիպիններում: Խաբեբաները ներգրավում էին զոհին, համոզում տեղադրել կեղծ առեւտրային հարթակի ծրագրային ապահովումը եւ ներդնել զգալի գումարներ: Կասկածյալները վերահսկում էին զոհերի եկամուտն ու կորուստները՝ մանիպուլացնելով որոշակի տեղեկատվությամբ եւ սահմանափակելով զոհերի միջոցների դուրս բերումը: Ինչպես հայտնի էր դարձել, կասկածյալները ձերբակալվել են հարուցված քրեական գործի շրջանակում:
15:15
14:54
14:47
14:36
14:19
14:03
13:48
13:33
13:16
12:49
12:34
12:22
12:07
11:49
11:35
11:21
11:03
10:30
10:07
22:03
14:19 24.06.25
11:21 24.06.25
14:47 24.06.25
12:22 24.06.25
11:35 24.06.25
12:07 24.06.25
12:34 24.06.25
10:07 24.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03