Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Անկարայում տեղի է Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Հասան Ռոհանիի մասնակցությամբ հերթական գագաթնաժողովը: Սիրիայի հարցով ժողովին քննարկվելիք թեմաներին, կողմերի դիրքորոշումներին ու սպասելիքներին է անդրադարձել «Euronews»-ի թուրքական ծառայությունը: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը: Մինչ վերոնշյալ թեմաներին անդրադառնալը, կայքը տեղեկացնում է, որ կայանալիք գագաթնաժողովի ֆոնին Սիրիայի կառավարական ուժերը ռմբակոծում են Իդլիբ (այստեղ են հավաքված հակակառավարական մի շարք խմբավորումներ ու ահաբեկչական կազմակերպություններ-խմբ.) նահանգի հյուսիսային արվարձանները՝ գլխավորապես դաշտային հատվածները: Ըստ կայքի տեղեկությունների՝ ռմբակոծությունների հետևանքով վերջին 2 օրում 7 զոհ կա քաղաքացիական անձանցից: Նշվում է նաև, որ Սիրիայի պետական հեռուստաընկերությունը պարբերաբար հաղորդում է, որ բանակը միջանցք է բացել, և խաղաղ բնակչությունը կարող է դուրս գալ Իդլիբից՝ անցնելով կառավարության կողմից վերահսկվող շրջաններ: Գալով կողմերի դիրքորոշումներին՝ հոդվածագիրը նշում է, որ հանդիպմանը Թուրքիան պահանջելու է, որ միջոցներ ձեռնարկվեն Իդլիբում հրադադարի շարունակականությունն ապահովելու և այնտեղի բնակչության հնարավոր գաղթը դեպի Թուրքիա կանխելու ուղղությամբ: «Ռուսաստանը պահանջելու է, որ իր կողմից ահաբեկչական դիտարկվող խմբավորումների նկատմամբ Թուրքիան ավելի կոշտ դիրքորոշում որդեգրի: Իրանն էլ, ինչպես նախորդ ժողովներին, այս անգամ էլ իր անհանգստությունն է հայտնելու տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունից»- ասվում է հոդվածում: Ըստ աղբյուրի՝ Թուրքիային մեծապես անհանգստացնում է Ասադի ուժերի գրոհները Իդլիբի վրա, քանի որ Անկարան մտավախություն ունի, որ դրանց շարունակականության դեպքում նահանգի խաղաղ բնակչությունը կարող է գաղթել դեպի սահմանակաից Թուրքիա: «Այստեղի (Իդլիբի-խմբ.) մեր սպասելիքները ժամանակավոր հրադադարը չէ: Առաջինը, որը շատ կարևոր է, այստեղի գաղթի դիմացն առնելն է: Երկրորդը՝ հրադադարի ապահովումն է, երրորդը ահաբեկչական կազմակերպություններին վերահսկողության տակ առնելը»,- այս թեմայով «Reuters»-ին տված հարցազրույցում Էրդողանի խոսքերն է մեջբերել հեղինակը: Ռուսաստանն էլ Սոչիի համաձայնագրով Իդլիբում լարվածության թուլացման երաշխավոր հանդիսացող Թուրքիային մեղադրում է Իդլիբում ռադիկալ կրոնական խմբավորումների դեմ անբավարար չափով պայքարելու մեջ: Եզրափակելով հոդվածը՝ հեղինակը նշում է, որ Ռուսաստանն ու Թուրքիան լուրջ անհամաձայնություններ ունեն այն հարցում, թե Իդլիբում տեղակայված որ խմբավորումը պետք է համարել ահաբեկչական, իսկ որը՝ ոչ՝ ակնարկելով, որ այդ հանգամանքը բարդացնում է հարցի լուծման հարցում առաջընթացի ապահովումը:
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02