Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել մասնավոր այցով Հայաստան ժամանած Գերմանիայի պաշտոնաթող նախագահ Հանս Յոահիմ Գաուկին: Վարչապետը ջերմորեն ողջունել է պարոն Գաուկի այցը մեր երկիր և նշել, որ ուրախ է նրան տեսնել Հայաստանում: «Հայաստանում Ձեզ ընկալում են որպես հայ ժողովրդի բարեկամ, դա պատահական չէ և պայմանավորված է Ձեր գործունեությամբ: Մենք արձանագրել ենք, որ 2015 թվականին Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ձեր հայտարարությունը դարձավ մեկնակետը, որի արդյունքում Գերմանիայի Բունդեսթագը Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև ընդունեց»,- ասել է վարչապետը և կարևորել պարոն Գաուկի գործունեությունը նաև իրավապաշտպանության ուղղությամբ: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության արդյունքում Հայաստանում տեղի են ունենում ժողովրդավարական լուրջ փոփոխություններ: «Հիմա շատերն են հարցնում, թե ինչպես հեղափոխությունը տեղի ունեցավ առանց զոհերի: Դրա պատասխանը պարզ է. մեր հեղափոխությունը հիմնված էր քրիստոնեական արժեքների վրա, որոնք թույլ են տվել առանց ցնցումների իրականացնել փոփոխությունները»,- ասել է վարչապետը: Անդրադառնալով հայ-գերմանական հարաբերություններին` Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ ընդգծել է, որ դրանք զարգանում են դինամիկ կերպով, վերջին մեկ տարվա ընթացքում տեղի են ունեցել բարձր մակարդակի փոխայցելություններ: Որպես արդյունք` վարչապետը շեշտել է Գերմանիայից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թվի կտրուկ աճը. այդ առումով գերմանացի զբոսաշրջիկների այցերի աճը երկրորդ տեղն է զբաղեցնում Չինաստանից հետո: «Ինձ համար կարևոր է մարդկային այն հոգատարությունը, որը Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների նկատմամբ տածում է Գերմանիայի կանցլերը, ինչը կարևոր մարդկային գործոն է ավելացնում հայ-գերմանական հարաբերություններին: Համոզված եմ, որ Ձեր այցի արդյունքում մեր երկրների միջև հարաբերությունների մթնոլորտն էլ ավելի կլավանա»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Հանս Յոահիմ Գաուկը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: «Պարոն վարչապետ, Դուք Ձեր խոսքում հիմնավորեցիք իմ այցի կարևորությունը: Մեզ համար շատ կարևոր է, որ գերմանական հանրության մեջ Հայոց ցեղասպանության փաստը խորապես ընկալվի: Կարևորն անցյալում տեղի ունեցած իրադարձություններն արձանագրելն է: Մենք հիանում ենք այն հանգամանքով, որ Հայաստանում տեղի են ունենում հիմնարար փոփոխություններ` ժողովրդավարական արժեքների վրա հիմնված իրավական պետություն կառուցելու ուղղությամբ»,- նշել է Գերմանիայի նախկին նախագահը` ավելացնելով, որ Հայաստանի պատմական առաքելությունը պետք է լինի այս տարածաշրջանում իրական ժողովրդավարություն կառուցելը: Հանս Յոահիմ Գաուկն ընդգծել է, որ Գերմանիայի կառավարությունը և Եվրոպական միությունը ամենայն ուշադրությամբ են հետևում Հայաստանի փոփոխություններին: Գերմանիայի նախկին նախագահը շեշտել է, որ ԵՄ-ն ունի քաղաքական կամք` Հայաստանի իրավական համակարգի զարգացմանն ու երկրում օրենքի գերակայության ամրապնդմանն օժանդակելու համար: Իր հերթին վարչապետ Փաշինյանն ավելացրել է, որ իր գլխավորած կառավարության ամենամեծ առաքելությունն է համարում Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագրի փոփոխությունը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-գերմանական հարաբերությունների և ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցերի շուրջ:
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
16:46
16:29
16:09
15:52
15:35
15:14
14:45
14:23
14:13
13:38
13:19
13:08
12:49
12:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55