«1-in.am» լրատվական կայքում հրապարակվել է «Ոստիկանությունը պարալիզացվել է, շտապ լուծումներ են պետք, միայն Օսիպյանի հեռանալը չի փրկի» վերտառությամբ հոդված: Հոդվածում հերթական անգամ անդրադարձ է կատարվում ոստիկանությունում իբրև թե անգործության և անհամարժեքության երևույթներին: Նախ, Շինարարների 25 հասցեում ս/թ սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած դեպքի առնչությամբ ոստիկանությունը իրականացրել է բոլոր անհետաձգելի գործողությունները, պարզվել է ենթադրյալ իրավախախտում կատարողի անձը, շարունակվում են իրականացվել որոնողական աշխատաքներ: Դեպքի մասին ոստիկանությունը տվյալներ ստացել է օրենքով նախատեսված աղբյուրներից: Բազմիցս հայտարարել ենք, որ ֆեյսբուքյան օգտատերերի հաղորդումները քրեական գործ հարուցելու օրինական առիթներ չեն հանդիսանում, և դրանց հիման վրա ոստիկանությունը քրեադատավարական գործողություններ չի իրականացնում: Օգտատերերի ֆեյսբուքյան հրապարակումները՝ որպես հանցագործության մասին տեղեկություններ, ունեն բացառապես կողմնորոշիչ նշանակություն: Անկախ որևէ օգտատիրոջ պաշտոնից կամ ինքնագնահատականի աստիճանից, ոստիկանությունը դրանց բոլորի նկատմամբ դրսևորում է հավասար վերաբերմունք, և օրինակ՝ պատգամավոր-օգտատիրոջ հրապարակած տեղեկույթը չի նույնացնում Ազգային ժողովից ստացված հանցագործության մասին պաշտոնական հաղորդման հետ: «Պարալիզացված» ոստիկանությունն այսօր բացահայտում է գրանցված հանցագործությունների 50 տոկոսից ավելին, մինչդեռ զարգացած երկրներում այդ թիվը չի գերազանցում 25-30 տոկոսը: Հանցագործությունների բացահայտման արդյունավետության վրա պետական իրավապահ մարմնի ղեկավարի հարիզմը չի ազդում, ինչպես օրինակ՝ միջնադարյան «գաղտնի» ոստիկանություններում էր կամ երրորդ ռեյխում: Ինչպիսին էլ լինի հետավտորիտար քաղաքական համակարգը, ոստիկանությունը քաղաքացու և ոչ թե համակարգի կողքին է, հատկապես՝ հիմա, երբ գործող քաղաքական համակարգը առավել քան լեգիտիմ է:
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44