ԲԴԽ կազմն էականորեն համալրվել է, ըստ էության, արդեն ձեւավորվել է հակակոռուպցիոն ռազմավարությունը, որտեղ նկարագրված է նաեւ «վեթինգ» կոչվող պրոցեսը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, իր մեծ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ փուլում է դատաիրավական համակարգի բարեփոխումների ընթացքը եւ արդյոք դրա արդյունքները գոհացնում են իրեն: «Ուղղակի մենք հընթացս հսականալով, որ վեթինգ անունը ավելի շատ անունի վրա է կենտրոնացնում ուշադրությունը, քան բովանդակության, որոշեցինք այդ բառը չօգտագործել: Բայց դրա մեխանիզմները դրված են հակակոռուպցիոն ռազմավարության մեջ: Մենք հակակոռուպցիոն երկու մարմին ենք ստեղծելու առաջիկայում, որոնցից մեկը զբաղվելու է այդ թվում դատավորների եւ մյուս պաշտոնյաների գույքային կարողությունների գնահատմամբ: Իսկ մասնագիտական կարողությունների գնահատմամբ մյուս հանձնաժողովը պետք է զբաղվի, որը ԲԴԽ-ի հետ պետք է աշխատի: Այնպես որ այդ պրոցեսը գնում է»,-ասաց Փաշինյանը: Նա նկատեց, որ ընդհանուր առմամբ, ՀՀ-ում դատական իշխանության հետ կապված խնդիրները օրախնդիր ու հրատապ են. «Բայց այնուամենայնիվ, շատ լուրջ քննարկումների արդյունքում եկել ենք եզրակացության, որ պետք է գնալ, այո, վիրահատական, բայց ինստիտուցիոնալ ճանապարհով: Այնպես չստացվի, որ մենք «ափալ-թափալ» ինչ-որ խնդիր լուծելու համար… իրականում մենք այդպես ոչ թե խնդիրն ենք լուծում, այդ խնդրի ձեւակերպումն ենք փոխում: Մեր նպատակն է ունենալ անկախ դատական համակարգ: Մի X պահի հանկարծ այնպես չստացվի, որ նախկին իշխանությունից կախված դատական համակարգը փոխարինել ենք մեր իշխանությունից կախված դատական համակարգով:Միգուցե դա զուտ գործառնական առումով պրակտիկ լին, բայց դա մեր գաղափարը չէ, որ ուզում ենք անել»,-հայտարարեց Փաշինյանն ու հավելեց. «Հայաստանի Հանրապետությանն ամենաապիկար վտանգները սպառնում են Հայաստանի դատական համակարգից»:
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44