Սեպտեմբերի 16-ին Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին զինված կոնֆլիկտ է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ ղրղզ սահմանապահ է զոհվել և ավելի քան 10 մարդ վիրավորվել, հայտնում է korrespondent.net-ը` հղում անելով Տաջիկստանի սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնի հայտարարությանը:Նշվում է, որ կոնֆլիկտը տեղի է ունեցել ղրղզական Մաքսատ գյուղի մոտակայքում: Որոշ աղբյուրների տեղեկությամբ` այդ տարածքում երկու երկրների միջև սահմանն անցնում է ֆուտբոլի դաշտի միջով:
Կողմերը միմյանց են մեղադրում մարտական գործողություններ հրահրելու համար:
«Միջադեպի պատճառ է հանդիսացել Տաջիկստանի քաղաքացիների կողմից պետական սահմանի չթույլատրվող տարածքում շինարարական աշխատանքների իրականացման հանգամանքը: Ի պատասխան` Ղրղզստանի մի քաղաքացի նույնպես տվյալ տարածքում իր տան շուրջ պարսպի շինարարական աշխատանքներ է սկսել»,- ասվում է Ղրղզստանի սահմանապահ ծառայության հաղորդագրության մեջ:
«Ղրղզական կողմն անհայտ նշանակության կառույցի շինարարությունը սկսել է մարզահրապարակի տարածքում»,- հայտարարել են Տաջիկստանի սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնից:
Վիրավոր քաղաքացիների մասին հայտարարություն են տարածել թե´ Ղրղզստանի, թե´ Տաջիկստանի իշխանությունները: Միջադեպից հետո երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել:
09:36
09:19
09:02
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15