Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանի հրավերով ճանաչողական այցով Հայաստան ժամանած Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի (DAI) գլխավոր տնօրեն, Ալ-Սաբահ հավաքածուի համասեփականատեր Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությունը, տիկին Նունե Սարգսյանի ուղեկցությամբ, այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն՝ ծանոթանալու հայկական գորգագործության պատմությանը և ավանդույթներին: Նրանց են ներկայացվել ազգային ավանդական գորգագործության նմուշները, հայկական զարդանախշերի նշանակությունը: Գորգագործման սրահում հյուրերը հետևել են գորգերի ստեղծման ընթացքին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահն այնուհետև հյուրընկալվել է «Երևան իմ սեր» հիմնադրամում: Տիկին Նունե Սարգսյանի հետ շրջայցի ընթացքում նա ծանոթացել է հիմնադրամի գործունեությանն ու ծրագրերին: Ճարտարապետական կոթողների պահպանության գործում զգալի փորձ ունեցող շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը հետաքրքրվել է պատմական շենքերի վերականգնման գործում հիմնադրամի կատարած աշխատանքով ու առաջիկա նախագծերով: «Երևան իմ սեր» հիմնադրամի տարածքում գործող՝ հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-վերականգնողական «Լուսէ» կենտրոնում տիկին Նունե Սարգսյանը շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահին ծանոթացրել է հաստատության գործունեությանը:
Մինչ այդ, շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությունը, մեր երկրի պամամշակութային ժառանգությանը ծանոթանալու նպատակով, այցելել է Գառնու հեթանոսական տաճար և Գեղարդի վանական համալիր: Հյուրերը շրջել են պատմական կոթողների տարածքում, ծանոթացել դրանց բազմադարյա պատմությանը:
Հայաստան ճանաչողական այցի շրջանակում շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը ավելի վաղ եղել է նաև մի շարք մշակութային հաստատություններում, այդ թվում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում, Գաֆեսճյան արվեստի կենտրոնում: Այցի ընթացքում քննարկվել և նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր երկրների մշակույթը և աշխարհագրական ու ժամանակագրական տարբեր շրջաններ ներկայացնող Ալ-Սաբահ հավաքածուի նմուշները Երևանում ցուցադրելու, ինչպես նաև երկու երկրներում մշակութային շաբաթներ կազմակերպելու վերաբերյալ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01