Առաջիկայում, եթե անհրաժեշտություն առաջանա մեկնաբանել հրաժարականի տեքստը, անպայման կմեկնաբանեմ: Այս մասին Factor.am հետ զրույցում ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Արձագանքելով լրագրողի հարցին՝ արդյոք ինքը գիտակցո՞ւմ է, թե իր հայտարարությունում Հայաստանի անվտանգության համար որքան վտանգավոր ձևակերպումներ կան, Վանեցյանը պատասխանել է. «Ես իմ բոլոր քայլերն անում եմ շատ գիտակցված և մտածված, և երբ կլինի անհրաժեշտություն, ես կմեկնաբանեմ հրաժարականի տեքստը: Ուզում եմ կոչ անել բոլորին՝ առհասարակ, չփորձեն պղտոր ջրում ձուկ որսալ, չփորձեն ինձ ներքաշել իրենց խաղերի մեջ: Ես իմ այս 1.5 տարվա ընթացքում, երբ եղել եմ ԱԱԾ տնօրեն, իրականացրել եմ իմ աշխատանքը պատվով, մեծ պատասխանատվությամբ, և դրական արդյունքները եղել են ակնհայտ բոլորի համար: Այն հեղինակությունն ու վարկանիշը, որ ձեռք է բերել ԱԱԾ-ն, ինձ համար ամենակարևոր և մնայուն արժեքն է, որն անհրաժեշտ է մեր պետությանը, և կարծում եմ, որ այդ գործում ունեցել եմ շատ մեծ հաջողություն: Նախկինների մոտ երեկվանից նկատվող խանդավառության մասով ուզում եմ ասել՝ թող մնան իրենց նախկին քաղաքական անցյալում և չփորձեն խառնվել իմ և գործող իշխանությունների ներկայիս հարաբերությունների մեջ: Այդ հարաբերությունները մենք գիտենք՝ ոնց են, և ոնց կշարունակենք»,- ասաց նա: Ինչ վերաբերում է վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հայտարարությանը, թե՝ «Պետք է պարզել, թե ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը: Հույս ունենք՝ դրա հեղինակը քրեական պատասխանատվությունից «թյուրիմացաբար» խուսափած կոռուպցիոներների PR գրասենյակները չեն», Վանեցյանը ասաց. «Այդ տեքստը գրվել է իմ կողմից և խմբագրվել է իմ խորհրդական Արմեն Դավթյանի կողմից: Այսինքն՝ մենք միասին աշխատանք ենք կատարել այդ տեքստի վրա, և ուղղակի միամտություն եմ համարում, որ ինձ կարող են կապել դրանց հետ: Որևէ մեկը ինձ չփորձի կապել Միքայել Մինասյանի հետ, որովհետև նա մարդ է, որը դեռ շատ հարցերի պետք է պատասխան տա ՀՀ օրենքների առջև: Վարչապետը երեկ հայտարարեց, որ կլինի քննություն, և քննությունը պատասխանը կտա՝ արդյոք Միքայել Մինասյանը պե՞տք է պատասխան տա, թե՞ ոչ»: Նա նշեց, որ վարչապետի հետ եղել են շատ լավ հարաբերություններ: Հարցին՝ արդյոք ինքը զբաղվելո՞ւ է քաղաքականությամբ, թե՞ ոչ, նա պատասխանեց, որ որևէ բան բացառել պետք չէ. «Երբ ընդունել եմ հրաժարական տալու որոշումը, չեմ խորհրդակցել որևէ քաղաքական ուժի հետ: Իմ հրաժարականի մասին ես խոսել եմ միայն իմ ընտանիքի՝ կնոջս, երեխաներիս և ծնողներիս հետ: Տեղեկացրել եմ իմ հրաժարականի մասին և կայացրել եմ այդ որոշումը: Այդ որոշումը շատ մտածված էր, շատ հստակ էր, և ես քաղաքականություն մտնելու կամ քաղաքականությամբ զբաղվելու հետ կապված այս պահին որևէ մեկնաբանություն չեմ անի: Այս պահին ես կենտրոնանալու եմ մեր ֆուտբոլի զարգացման ուղղությամբ»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01