«Թալիբան» արմատական շարժումն ստանձնել է այն պայթյունների պատասխանատվությունը, որոնք սեպտեմբերի 17-ին որոտացել են Աֆղանստանի Փարվանի նահանգում եւ երկրի մայրաքաղաք Քաբուլում: Այդ մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը: Սեպտեմբերի 17-ին Աֆղանստանի Փարվանի նահանգում՝ նախագահ Աշրաֆ Ղանիի շտաբի կողմից նախընտրական հանրահավաքի անցկացման վայրից ոչ հեռու, որոտացել է երկու պայթյուն: Զոհվել է առնվազն 24 մարդ, 31 հոգի վերքեր են ստացել: Աֆղանստանի գործող նախագահը չի տուժել: Փոքր-ինչ ավելի ուշ Քաբուլի կենտրոնական մասում տեղի է ունեցել եւս մեկ պայթյուն: Զոհվել է առնվազն երեք մարդ, մի քանի աֆղանցիներ վերքեր են ստացել: Աֆղանստանի նախագահի ընտրությունները նշանակված են 2019 թվականի սեպտեմբերի 28-ին: Ավելի վաղ պլանավորվում էր, որ ընտրությունները կանցկացվեն հուլիսի 20-ին: Դրանք տեղափոխել են արդեն մի քանի անգամ: Ղանին Աֆղանստանի նախագահի պաշտոնն զբաղեցնում է 2014 թվականից: Սահմանադրությանը համապատասխան, պետության ղեկավարն ընտրվում է 5 տարով՝ երկրորդ ժամկետով վերընտրվելու հնարավորությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44