Տեղի է ունեցել ՀՀ բնական կերհանդակների (արոտավայրերի և խոտհարքների) տեղեկատվական համակարգի մշակման իրագործելիության և հնարավոր կառուցվածքի ուսումնասիրության արդյունքների քննարկմանը նվիրված աշխատաժողով, որին մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, պետական այլ մարմինների, ոլորտում գործող միջազգային, հասարակական և գիտական հաստատությունների ներկայացուցիչները: Ինչպես հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, աշխատաժողովը կազմակերպվել է «Ռազմավարական զարգացման գործակալության» ՀԿ-ի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող CARMAC II ծրագրի համատեղ նախաձեռնությամբ: Միջոցառման սկզբում փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում մասնավորապես նշել է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր հանրապետությունում հիմնականում կիրառվում է գյուղատնտեսական կենդանիների արոտամսուրային պահվածք, իսկ արոտային շրջանում կենդանիների հիմնական կերը արոտականաչն է, ապա հանրապետության բնական կերհանդակների օգտագործման ծավալների բուսածածկի վիճակի և սննդարարության ամբողջական վերլուծության հիման վրա մշակված արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարման համակարգի կիրառումը ոլորտի համար ունի կենսական նշանակություն»: Իր խոսքում Տիգրան Գաբրիելյանը նաև հույս է հայտնել, որ գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող Հայաստանի Հանրապետությունում բնական կերահանդակների կայուն կառավարմանն ուղղված ծրագրի համակարգման հարթակի գործարկումը կնպաստի համայնքամերձ արոտավայրերի ծանրաբեռնվածության թեթևացմանը և այդ հողերի դեգրադացման կանխմանը, ենթակառուցվածքների զարգացման միջոցով հեռագնա արոտավայրերի և խոտհարքների օգտագործման մատչելիությանը և հասանելիության ապահովմանը, դրանց բարելավմանն ուղղված միջոցառումների արդյունավետ իրականացմանը, խոտհարքների և արոտավայրերի` ըստ ծանրաբեռնվածության և հերթափոխով օգտագործման միջոցով անասբաբուծության ճյուղի շահութաբերության մակարդակի բարձրացմանը: Բնական կերհանդակների տեղեկատվական համակարգի իրագործելիության և հնարավոր կառուցվածքի ուսումնասիրության մեջ դիտարկվում են տվյալ համակարգի ստեղծման իրատեսական հիմքերը, հնարավորությունները, ժամկետները, բյուջեն և ճանապարհային քարտեզը: Աշխատաժողովի ընթացքում տեղի ունեցած քննարկման արդյունքները կներկայացվեն շահագրգիռ կողմերին և համապատասխան դիտարկումները հաշվի կառնվեն արդյունքների վերջնական ձևակերպման և հետագա քայլերի պլանավորման ընթացքում:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01