«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում անդրադարձել է ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները քաղաքական համարելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստանի» հեղինակած օրենքի նախագծի անհրաժեշտությունը:
«Իշխանություններին ամենաշատը քննադատում են հանրապետականները, որ իրենց չեն բռնել: Միայն նրանով, որ ցույց եք տալիս, որ դեմ եք այս նախագծին, դուք նպաստում եք այդ նախագծի ընդունմանը: Միայն այն հանգամանքը, որ նախորդ ռեժիմը դեմ է այս ռեֆորմին, դա խոսում է նրա մասին, որ սա օդի պես պետքական ռեֆորմ է, ուղղակի մեր իշխանության խելքը ժամանակին չհասավ որ կառուցվածքը մեր ասածով ընդուներ»,- ասաց նա: Էդմոն Մարուքյանը նշեց, որ նախագիծը հունիս ամսին են ներկայացրել, կառավարությունից ստացել են բացասական եզրակացություն, և հիմա առաջին ընթերցմամբ ընդունվել է:
«Հիմա ուզում եք կապեք այս իրադարձությունների հետ, ուզում եք մի կապեք, դա մեզ շատ քիչ է հետաքրքրում, մեզ հետաքրքրում է մեր երկիրը առաջ տանելու գործընթացը: Ներկայում այս նշանակումները, որ պետք է արվեն, գործող օրենսդրությամբ պետք է արվեն, որով վարչապետը կաշկանդված է և հույս ունեմ, որ այս նախագիծը կընդունի և ռեֆորմները կբերեն արդյունք: Նախորդ ռեժիմի ներկայացուցիչներ, նախորդ ռեժիմի քաղաքագետներ, երբ ինչ-որ բանին դեմ եք խոսում, դրանով տեղեկացնում եք, որ դա պետք է լինի»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին», «ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները հանել ոստիկանության պաշտոնների և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից և դրանք համարել քաղաքական պաշտոններ՝ այդ աշխատատեղերում նշանակվող անձանց համար ևս սահմանելով պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01