«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հրաժարական-պաշտոնանկությունների շքերթը գործադիր-օրենսդիրում կշարունակվի:«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններվ` առաջիկայում զբաղեցրած պաշտոններից հրաժարական կտան փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը,արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, թեպետ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետեւողականորեն հերքում է: Նախարարական պորտֆելները ինքնակամ կհանձնեն նաեւ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, որն ասել է՝ եթե Ամուլսարը հանք դառնա, ինքը կհեռանա նախարարի պաշտոնից: Հնարավոր է` հրաժարական ներկայացնեն նաեւ Ֆինանսների, Էկոնոմիկայի նախարարները եւ ԿԱ ՊԵԿ ղեկավարները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ԱՄՆ այցից վերադառնալուց հետո ՀՀ վարչապետը մտադիր է աշխատանքից ազատելու միջնորդություն ներկայացնել ՀՀ նախագահին նաեւ կառավարության սոցիալական բլոկը համակարգող նախարարների մասով: Խոսքը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի եւ ՀՀ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի մասին է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` փոփոխություններ են սպասվում նաեւ Ազգային ժողովում: Հրաժարականի դիմում կներկայացնի Լենա Նազարյանը. նա կլքի նաեւ խորհրդարանի փոխնախագահի աթոռը: «Իմ քայլը» խմբակցությունից կհեռանա պատգամավոր Միքայել Զոլյանը, որը եւս կընդգրկվի ԱԺ-ում նոր ձեւավորվող պատգամավորական խմբում: Եվ առաջիկայում պարզ կդառնա, թե էլոր պատգամավորները կհամալրեն այս խումբը»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55