Հաղարծին վանական համալիրում տեղի ունեցավ «Տավուշն աշխարհի աչքերով» միջազգային նկարչական սիմպոզիումի պաշտոնական բացման արարողությունը: Սիմպոզիումին մասնակցում են Հայաստանը ներկայացնող 7 եւ աշխարհի 17 երկրների 23 նկարիչներ: Միջոցառումը կազմակերպել է «Տավուշի հոգեւոր վերածնունդ» հիմնադրամի տնօրեն, սիմպոզիումի հեղինակ եւ գլխավոր համակարգող Արմինե Թումանյանը, համակազմակերպիչն է՝ Տավուշի մարզպետարանը: Բացման արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադանը, ՄԱԶԾ-ի (UNDP) մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, այլ պաշտոնյաներ եւ հյուրեր: «Շատ ուրախ եմ այս միջոցառման համար: Այն առանձնահատուկ եւ համապատասխան է Տավուշին՝ միջավայրին, որտեղ մենք ապրում ենք: Բնությունը շատ շռայլ է եղել՝ տալով մեզ այսպիսի հրաշք: 10 օր Տավուշում պետք է թեւածի արվեստը: Մենք պետք է հատկապես արվեստի միջոցով շփվենք աշխարհի հետ»,- ողջույնի խոսքում ասաց Հայկ Չոբանյանը: Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը շնորհավորեց «Տավուշն աշխարհի աչքերով» նախաձեռնության համար, եւ իր խոսքում նշեց, որ Տավուշն աշխարհի աչքերում էլ կարող է լինել, ոչ միայն տեսնելու, այլ նաեւ կրելու: Այնուհետեւ մասնակիցները՝ յուրաքանչյուրն իր երկրի դրոշով, Հաղարծին վանական համալիրից քայլեցին դեպի «Վանատուն» հյուրանոց, որտեղ բնակվելու եւ ստեղծագործելու են 10 օր:
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44