Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն երկու ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 9-ից մեկնարկել եւ ընթանում են ճանապարհների հիմնանորոգման եւ մշակույթի տան նոր շենքի կառուցման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, սուբվենցիոն առաջին ծրագրով հիմնանորոգվում են գյուղի գերեզմանոց եւ տարրական դպրոց տանող ճանապարհները՝ մեկուկես կիլոմետր երկարությամբ եւ շուրջ 6 հազար քառակուսի մետր մակերեսով:
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 82 միլիոն 200 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մեծ Մասրիկի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա նոյեմբերի վերջերին: Սուբվենցիոն երկրորդ ծրագրով գյուղի կարիքների համար կառուցվում է մշակույթի տան նոր շենք: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 150 միլիոն դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Մեծ Մասրիկի գյուղապետարանը:
Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել առաջիկա երկու տարիների ընթացքում: : «Մեծ Մասրիկի մշակույթի տան շենքը, որը կառուցվել է նախորդ դարի 40-ական թվականներին, վթարային վիճակում էր, նույնիսկ այն աստիճան, որ հիմնանորոգման համար պիտանի չէր, ուստի դիմեցինք մարզպետարան՝ նոր շենք կառուցելու խնդրանքով»,-ներկայացրեց Մեծ Մասրիկ համայնքի ղեկավար Արմեն Ասատրյանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01