Հայկական ԱԷԿ-ի ռեակտորային համակարգը կարող է հանգիստ աշխատել մինչև 2026 թվականը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին, ռուսաստանյան փորձագիտական կազմակերպությունների եզրակացություններին հղում անելով, ասել է հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի ռուսաստանյան կողմի ղեկավար Վլադիմիր Բրեդովը, մեկնաբանելով՝ հայկական ԱԷԿ-ի պլանային-նախազգուշական նորոգումից հետո երկրի էներգահամակարգին միանալու մասին տեղեկությունը։
Բրեդովի խոսքով, նման եզրակացություն է ստացվել շահագործման հսկողության և անհրաժեշտ ինժեներական հաշվարկների արդյունքում։ Ռեակտորային համակարգին զուգահեռ հետազոտվել են մոտ 5 հազար միավոր սարքավորումներ, որոնց մասով կամ հաստատվել է մինչև 2026 թվականը շահագործելու հնարավորությունը կամ էլ՝ առաջարկվել է դրանք փոխարինել նորերով։
«Այսօր ամբողջությամբ փոխված են մեքենայացված սրահի սարքավորումները, ինչը թույլ է տվել մինչև 15% ավելացնել էներգիայի գեներացումը՝ նույն ծախսերով։ Աշխատանքները շարունակվում են, և կարելի է ասել, որ նախագծի արդյունքում Հայաստանը կունենա նորագույն սարքավորումներով հագեցած ու անվտանգության համաշխարհային չափանիշներին համապատասխանող ԱԷԿ։ Այդ ամենը հնարավոր կդառնա հայ և ռուսաստանցի միջուկային մասնագետների ներդաշնակ աշխատանքի և պրոֆեսիոնալիզմի արդյունքում միայ»,-հավելել է Վլադիմիր Բրեդովը։
Իր հերթին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը նշել է, որ պլանային-նախազգուշական նորոգումից հետո, շնորհիվ հայ և ռուսաստանցի մասնագետների պրոֆեսիոնալ աշխատանքի, հայկական ԱԷԿ-ը երկրի էներգահամակարգին է միացել նախատեսված ժամկետից 60 ժամ առաջ։ «Հայկական ԷԱԿ-ը ՀՀ-ի համար ռազմավարական նշանակության օբյեկտ է, այսօր կայանում արտադրվում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի ավելի քան 1/3-ը։ Երկրի բնակչությանն ընդունելի սակագնով էլեկտրաէներգիայի ապահովումը մեզ համար էներգետիկ և տնտեսական անվտանգության հարց է»,-նշել է Հակոբ Վարդանյանը։
Հայկական ԱԷԿ-ը երկրի էներգահամակարգին է միացվել 2019 թվականի սեպտեմբերի 8-ին։ Այսօր հայկական ԱԷԿ-ը միակն է տարածաշրջանում և գտնվում է Մեծամոր քաղաքի մերձակայքում։ Կայանի աշխատանքը ապահովում է Հայաստանի բնակչությանն ու ձեռնարկություններին անխափան էլեկտրամատակարարումը։
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44