Ադրբեջանը փորձում է ազատ արձակել ձեռքերն ապագա երկու հանցագործությունների համար՝ դիվերսանտների ուղարկման եւ հայ մարդկանց առեւանգման։ Այս մասին ասել է իրավապաշտպան, Հայաստանի նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի պետհանձնաժողովի հայտարարությունը «2-ը 2-ի դիմաց» ձեւաչափով փոխանակման մասին։ Հիշեցնենք, որ Ադրբեջանն առաջարկում է Կարեն Ղազարյանին եւ Արայիկ Ղազարյանին փոխանակել երկու դիվերսանտի՝ Դիլհամ Ասքերովի եւ Շահբազ Գուլիեւի հետ։
Ինչպես նշել է Լարիսա Ալավերդյանը, ավելի վաղ հայտնի էր դարձել այն մասին, որ Ադրբեջանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան «ճչանաչված Արցախի Հանրապետությունում երկու մարդկանց ապօրինի պահելու մասին»։ «Ես կարծում եմ, այն, որ այսօր Ադրբեջանը հայտարարել է միջազգային կազմակերպություններին դիմելու մասին, վկայում է, որ նրանք պարտություն են կրել ՄԻԵԴ-ում։ Դիմումի ցինիզմը, ըստ երեւույթին, այնքան ակնհայտ է եղել, որ հույսը, թե ՄԻԵԴ-ը, ելնելով մարդասիրական նկատառումներից եւ մարդու իրավունքների սկզբունքներից, կարող էր այդ մարդկանց ապօրինի կալանավորված, պատանդ համարել, չի արդարացել։ Սա առաջին հանգամանքն է։ Երկրորդ. մենք գիտենք, որ Ադրբեջանում առաջին անգամ չէ, որ բավական տարօրինակ հանգամանքներում հայտնվում են մարդիկ, որոնք ապրում են Հայաստանի սահմանամերձ գյուղերում։ Ես հիմքեր ունեմ պնդելու, որ տեղի է ունենում մարդկանց պարբերական առեւանգում Հայաստանի սահմանամերձ գյուղերից։ Հենց այն բանի համար, որպեսզի հետո նրանց «նյութ» դարձնեն, ներողություն արտահայտությանս համար, փոխանակման համար»,- ընդգծել է Լարիսա Ալավերդյանը։
«Փոխանակում» տերմինի առիթով, որն օգտագործել է ադրբեջանական պետհանձնաժողովը, նախկին օմբուդսմենը հիշեցրել է, որ Միջազգային հումանիտար իրավունքը նման բառ չի օգտագործում, որովհետեւ փոխանակում են առարկաներ, ապրանքներ։ Որպես կանոն, խոսում են փոխադարձ վերադարձնելու մասին։ Բայց ինչպես տեսնում եք, Ադրբեջանը մարդկանց ավելի շուտ դիտարկում է հենց որպես առարկաներ, նկատել է իրավապաշտպանը։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01