Ռուսաստանի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին խորհրդային ճամբարներում զոհված 600 ռազմագերիների` Ճապոնիային հանձնված մնացորդները ճապոնացիների չեն պատկանում, գրում է РИА Новости-ն` հղում անելով ճապոնական «Կիոդո» գործակալության հայտարարությանը:
Համապատասխան մասնագետները ռազմագերիների մնացորդների` ճապոնացիներին պատկանելու հանգամանքը կասկածի տակ են դրել դեռևս 14 տարի առաջ, սակայն չնայած դրան` Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարությունը, որը տեղեկացված է եղել խնդրի վերաբերյալ, որևէ կերպ այն չի բարձրաձայնել, տվյալ տեղեկատվությունը չի փոխանցել Ռուսաստանին և չի փորձել վերադարձնել մնացորդները:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ճապոնիայի` խորհրդային զորքերին հանձնվելուց հետո Կորեայից, Մանջուրիայից և Հարավային Սախալինի տարածքից 575 հազար ճապոնացի ռազմագերի է վերցվել: Նրանցից 55 հազարը զոհվել է ճամբարներում: Ռազմագերիների շրջանում ոչ միայն զինվորականներ, այլև շատ խաղաղ բնակիչներ են եղել, որոնք մինչև պատերազմը և պատերազմի տարիներին ապրել են նշված տարածքներում:
2009 թվականին «Սանկեյ» պարբերականը, անդրադառնալով ռուսական արխիվների տվյալներին, հայտնել է, որ ռազմագերիների թիվն ավելին է եղել. ավելի քան 760 հազար է կազմել, որից 473 հազարը վերադարձել է Ճապոնիա: Զոհերի թիվը, ըստ Խորհրդային Միության և Ռուսաստանի` Ճապոնիայի կառավարությանը ներկայացված տվյալների, կազմել է մոտ 41 հազար:
Ամերիկացի գիտնականներն էլ, միևնույն ժամանակ, կարծում են, որ խորհրդային ռազմական ճամբարներում զոհված կամ անհայտ կորած ճապոնացիների թիվը 340 հազար է կազմում:
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02