Վայոց Ձորի մարզպետը ներկա է եղել Եղեգնաձորում փոխգնդապետի հետ տեղի ունեցած միջադեպին, փոխգնդապետ Արա Մխիթարյանն էլ շարունակում է կոմայի մեջ մնալ: Մարզպետին փորձում են փրկել, մաքրել նրա անունը և լուրեր տարածել, թե միջադեպին մարզպետ Տրդատ Սարգսյանը ներկա չի եղել, սուտ է, որ մարզպետը միջադեպի մասնակից է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշել է աղբյուրը, ով ցանկացել է գաղտնի մնալ: «Եղեգնաձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանի և Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի մասնակցությամբ գործի քննությունն այլ ընթացք է ստանում, մինչ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Նրան զրպարտում են, խաղում են բարի համբավի, սպայի արժանապատվության հետ: Թող չասեն, թե խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն այլևս չի գործում, գործում է ավելի ուժեղ: Երկու փոխգնդապետներ իրենց ցուցմունքում ասել են, որ մարզպետ Տրդատ Սարգսյանը ներկա է եղել միջադեպին: Փորձում են անունը մաքրել, ասում են՝ Տրդատ Սարգսյանը քնած է եղել, ո՛չ, ներկա է եղել, էլ չեմ ուզում ասել, որ մարզպետը հարվածել է փոխգնդապետին, ընդ որում, նա եղել է զինվորական համազգեստով: Հիմա մարզպետի անունը մաքրում են»,- նշել էր աղբյուրը: Tert.am-ի խմբագրություն ահազանգած քաղաքացին վստահեցրել է, որ սեպտեմբերի 18-ին, 23:30-ին Արա Մխիթարյանը գնացել է Եղեգնաձորի Արսենյան փողոցի թիվ 5 հասցեի բակ՝ տուն գնալու նպատակով, այդ պահին մոտեցել է նաև այլ մեքենա, և նա կարծել է, թե իր ընկերներն են: «Այդ պահին այդտեղ պետք է լինեին նաև իր զինվորական ընկերները, Արա Մխիթարյանը շփոթել է, կարծել է, թե իրենք են, մոտեցել է, որ հաջողություն ասի: Այդ ժամանակ նա մոտեցել է Հարություն Գրիգորյանին՝ կարծելով, թե իր ընկերներն են, սակայն մարզպետի օգնականը, կոպիտ տոնով հարցրել է, թե ի՞նչ է եղել, փոխգնդապետը հայտնել է, որ շփոթել է, հետո վիճաբանություն է տեղի ունեցել, բայց ծեծկռտուք չի եղել, այս տղան քարը ձեռքին հեռացել է, փոխգնդապետ կարծել է, թե միջադեպն ավարտվել է: Բայց Հարություն Գրիգորյանը վերադարձել է 6-7 հոգու հետ, նրանց մեջ եղել է նաև մարզպետ Տրդատ Սարգսյանը: Նշեմ, որ փոխգնդապետին հիմնական հարվածներ հասցնող Հարություն Գրիգորյանը մարզպետի հորեղբոր աղջկա ամուսինն է»,-նշել է նա՝ վստահեցնելով, որ զրպարտություն է այն վարկածը, թե զինվորականները միմյանց հետ վիճելիս են եղել, և այդ ժամանակ Հարություն Գրիգորյանը փորձել է հանդարտեցնել: Աղբյուրը պատմել է, որ երկու փոխգնդապետները փորձել են բաժանել, փոխգնդապետներից մեկը գոռացել է՝ Արան մահանում է, մի խփեք, հարվածել են նրա աչքին, հենց հիմա աչքի վնասվածք ունի: «Այս ամենից հետո այլ բան են շրջանառում: Եկեք հարց ու փորձ արեք, տեսեք՝ ով է փոխգնդապետը, եթե ուզենար կռվել, ֆիզիկական ուժը թույլ կտար 6-7-ին էլ տապալել, բայց կռվի հակված չի եղել, ես ձեզ չեմ խաբի, չգիտեմ՝ այդ ժամանակ ալկոհոլ օգտագործած է եղել, թե ոչ, բայց իր տեսակով համեստ, բարի համբավ ունեցող մարդ է: Նա ունի 10 տարեկան երեխա, Աստված չանի, եթե փոխգնդապետը կոմայից դուրս չգա, մենք ոտքի ենք կանգնելու, զինվորականները նրա կողքին են»,-վստահեցրել է աղբյուրը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01