Խաչատուրյան քույրերը դասերի չեն հաճախում, պատրաստվում են դատական նիստին եւ հոգեբանական աջակցության կարիք ունեն: Այս մասին հայտարարել է Մոսկվայի Հանրային դիտորդական հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Եվա Մերկաչեւան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Խաչատուրյան քույրերը դասերի չեն հաճախում, պատրաստվում են դատական գործընթացին, ծանոթացել են գործի նյութերին: Նյութերի ուսումնասիրությունից հետո նրանք ծանր վիճակում են, հոգեբանական աջակցության կարիք ունեն: Ցավալի է, որ նրանք գործի նյութերին ծանոթացել են առանց հոգեբանի ներկայության»,- պատմել է նա: Իրավապաշտպանի կարծիքով՝ կրտսեր քույրը չի պատժվի, քանի որ հանցանքի կատարման պահին անմեղսագիտակ է ճանաչվել, ավագ քույրը ոչ մի հարված չի հասցրել, այդ պատճառով նրա նկատմամբ հոդվածը, հավանաբար, կվերակազմավորվի, իսկ մյուս քույրը, ինչպես ցույց է տվել փորձաքննությունը, մյուսներից ավելի շատ է բռնության ենթարկվել: «Հենց նրան է հայրն ասել, որ նա կզբաղեցնի մոր տեղը, կդառնա իր կինն ու երեխաներ կունենա: Կարծում եմ՝ դատարանն այդ ամենը հաշվի կառնի»,- նշել է Մերկաչեւան: Մեծ արձագանք ստացած սպանությունը կատարվել է անցյալ տարվա հուլիսի 27-ին. Քննության վարկածով՝ 3 քույրերը 57-ամյա հորը սպանել են Մոսկվայի Ալտուֆեւյան խճուղու վրա գտնվող իրենց բնակարանում: Հանցանքի պահին քույրերը 17, 18 եւ 19 տարեկան էին: Ընթացիկ տարվա հունիսին նրանց մեղադրանք էր առաջադրվել նախնական դավադրությամբ սպանություն կատարելու համար: Օգոստոսին հետաքննությունը հաստատել էր, որ Միխայիլ Խաչատուրյանը բռնություն էր գործադրել աղջիկների նկատմամբ:
09:01
19:33
19:03
18:49
18:34
18:10
09:19
09:01
17:54
17:32
17:16
17:02
16:51
16:35
15:06
13:21
13:15
13:01
12:45
12:21
13:21 21.10.25
17:54 21.10.25
17:16 21.10.25
13:15 21.10.25
17:32 21.10.25
13:01 21.10.25
12:21 21.10.25
11:46 21.10.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32