Այն, ինչ տեսնում ենք վերջին մեկ տարվա մեջ, դժվար է ինչ-որ լավ սպասելիք ունենալը ընդհանրապես, բայց սպասելիքը այն է, որ գոնե գրավը կկիրառվի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում լրագրողների հետ զրույցում նշեց Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը:
«Շատ անհեթեթ է, եւ մարդ ինչքան պետք է ճղճիմ լինի, որ մտածի, որ հայրս ունենալով նման կենսագրություն, կարող է խուսափել կամ թաքնվել: մեզ համար դա վիրավորական է: Ինձ թվում է՝ թե դատախազները, թե դատավորը, թե հանրության լայն զանգվածները վստահ են, որ այստեղ խուսափելու, թաքնվելու մասին խոսք չի կարող լինել, քանի որ 5 ամիս լինելով ազատության մեջ ոչ խուսափել է, ոչ խոչընդոտել է: Մի բան էլ ինքն է եկել ներկայացել: Այս ամենը պարզ է, ուղղակի նպատակ ունեն դատը ձգձգելով տարիներով, գոնե այս ընթացքում ինչ-որ պատժեն»,-ասաց Լեւոն Քոչարյանը:
Նա տեղեկացրեց, որ այս պահին սառեցված են միայն Ռոբերտ Քոչարյանի եւ նրա ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի միջոցներն են սառեցված. «Իմ հաշիվները սառեցված չեն այս պահին, մի ժամանակ սառեցված էր, հետո դատարանով վերացրեցին»:
Հարցին, թե որքան գրավ է պատրաստ վճարել Քոչարյանի ընտանիքը, ասենք, 2 մլրդ դրամ որ լինի, կվճարե՞ն, Լեւոն Քոչարյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ նման մեծ թիվ կկարողանանք վճարել, բայց նաեւ կան ընկերներ, կան մարդիկ, որոնք միգուցե օգնեն, որ խնդրենք»:
Հարցին, թե ինչ են անելու Քոչարյանի աջակիցները, եթե այսօր նրան ազատ չարձակեն, Լ. Քոչարյանը պատասխանեց. «Եթե նույնիսկ գրավը չկիրառվի, վերջնականապես պարզ է լինում, որ այստեղ ոչ մի իրավական պրոցես չկա, սա տեղավորվում է քաղաքական ինչ-որ բաների մեջ»:
Նա ընդգծեց, որ եթե կոնկրետ գործը մտել է դատարան, իրավունք չունեն խափանման միջոց ընտրել հաշվի առնելով ուրիշ քրեական գործ:
Անդրադառնալով ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին, նա ասաց. «Չափազանց պարզ է, թե էդտեղ ինչ է կատարվում: Այն դատավորները, այն կառույցները, որոնք 100 տոկոսանոց ներկա իշխանության ենթակայության տակ չեն, ուզում են նրանցից ձերբազատվեն եւ դա մեծ մասամբ մեր գործի հետ է կապված: Դուք գիտեք, թե ՍԴ-ի դեմ ճնշումները ինչից հետո եղան: Ասում են՝ իրենք նախկին են, իսկ գլխավոր դատախազը նախկին չի՞»:
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44