«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրին դառնում է քաղաքական գործընթացների լուրջ հարթակ, այդ է նաեւ պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը Անկախության տոնը նշելու է այնտեղ: Արտախորհրդարանական ընդդիմությունը եւս պատրաստություններ է տեսնում այնտեղ` ի դեմս քաղաքական հայտ ներկայացրած «Արմենիա» հեռուստաընկերության նախկին պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի: Որոշել են առանձին «վերցնել» քաղաք Գյումրին, շենացնել եւ դարձնել պատմական-ինդուստրիալ քաղաքի էտալոն, «օր հասկըցնի՝ Հայաստանն էլ կըռնանք ըդպես շենացնել»,- ասաց գյումրեցի մեր զրուցակիցը: Ընդ որում՝ խոսում են, որ Սամվել Բալասանյանը եւս թիմի «ներկայացուցիչ» կդառնա, վաղաժամկետ հրաժարական կտա. նրա որդին եւս այդ թիմի հետ սերտ համագործակցում է: Պայքարի մեջ են նաեւ մնացյալ քաղաքական ուժերը` «Իմ քայլը», ԲՀԿ-ն, «Լուսավորը»։ Վերջինիս նախկինում օգնում էր Գյումրիից պատգամավոր ընտրված Արման Սահակյանը: Լուրջ շարժերի մեջ է նաեւ Գյումրվա նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Ձեր անունը եւս տրվում է ապագա քաղաքապետի թեկնածուների մեջ՝ ասացինք նրան: «Ո՞վ կըսե»: Բարի լեզուները։ «Օ՜, հլը ե՛ս չիդեմ, ընոնք գիդե՞ն։ Դուք գիդե՞ք` վաղը կենդանի եք մնալու։ Սպասի կենդանի մնանք` Աստված օղորմած է»: Եթե մնացիք կենդանի, կդնե՞ք Ձեր թեկնածությունը։ «Կուզեմ այս պահին քաղաքականությունից հեռու մնամ, որովհետեւ շատ վատ մարդիկ կզբաղվին քաղաքականությամբ»: Իսկ ճի՞շտ է, որ Դուք ուզում եք ԲՀԿ-ից դուրս գալ։ «Չէ, սուդ է»: Գյումրուց «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանին եւս հարցրինք` Ձեր անունն էլ է շրջանառվում քաղաքապետի ապագա թեկնածուների ցանկում. կմասնակցե՞ք։ «Քաղաքապետի ընտրությունները 2 տարի հետո են` հոկտեմբերին։ Եթե վաղաժամ զարգացումներ չլինեն, երկու տարին շատ հեռու է, այնպես որ՝ վաղաժամ է այդ մասին խոսելը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:44
18:22
18:01
17:35
17:17
17:07
16:55
16:47
16:29
16:12
15:45
15:23
15:06
14:46
14:22
14:03
13:46
13:22
13:03
12:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34