«Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ասածին ավելացնելու բան չունեմ։ Իմ ու Տոնոյանի կարծիքը չի տարբերվում»,- Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանը՝ խոսելով Բաքվի առաջարկի մասին՝ ադրբեջանցի դիվերսանտներ Դիլգամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին հանձնել՝ փոխարենը Երևանին տալով հայ ռազմագերիներ Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին։
Նրա խոսքով, Հայաստանի քաղաքացիները պետք է վերադարձվեն Հայաստան, որովհետև սա խիստ մարդասիրական քայլ է, նրանք որևէ հանցանք չեն գործել, որը դուրս հանի նրանց մարդասիրական դաշտից։
«Այստեղ ամենաուղղակի ճանապարհը մարդասիրական քայլն իրականացնելն է ու վերադարձնելը»,- ասաց նախարարը։
Հարցին, թե Արցախը կարծես թե դեմ է փոխանակմանը, Զ. Մնացականյանն ասաց. «Մենք խոսում ենք Հայաստանի քաղաքացիներ Կարեն Ղազարյանի և Արայիկ Ղազարյանի մասին, մեր մասին եմ խոսում»։
Նա նշեց, որ այս հարցը, բնականաբար, իրենց օրակարգում է, ներգրավածություն լինելու է այդ հարցով, քննարկում լինելու է։
Նախօրեին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր՝ չի բացառվում, որ փոխանակում կլինի, ապա ավելացրել էր՝ «դա Լեռնային Ղարաբաղի սուվերեն որոշման խնդիրն է»։
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Panorama.am-ի հետ զրույցում ասել էր. «Ասենքմենք բաց ենք թողնում այդ հանցագործներին, ի՞նչ հետևանքներ կարող են լինել։ Սարսափելի հետևանքներ։ Առաջին հերթին, ո՞նց ենք մենքնայելու Ցականյանի ընտանիքի աչքերին, երբ նրանց երեխային սպանել են, մորթել են դիվերսանտները։ Ո՞նց ենք նայելու մյուս հազարավորընտանիքների աչքերին, ո՞նց ենք նրանց բացատրելու։
Երկրորդը՝ նրանց հանձնելը մեծ հարված է հասցնելու մեր պետականությանն ու պետականաշինության գործընթացին։ Ստացվում է, որ մերիշխանության՝ դատական թևի որոշումը փաստորեն չեզոքացվում է ինչ-որ պայմանավորվածությամբ»։
22:03
18:02
17:03
16:45
15:38
15:25
12:56
12:43
12:33
12:14
11:43
11:28
11:15
10:45
10:23
10:03
09:39
17:33
16:22
12:04
12:43 23.06.25
16:22 22.06.25
16:45 23.06.25
15:25 23.06.25
09:39 23.06.25
10:03 23.06.25
12:33 23.06.25
11:15 23.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03