Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատության է ենթարկել Իրանի ղեկավարության քաղաքական ուղեգիծը: Այդ հայտարարությունը ֆրանսիական պետության ղեկավարն արել է ինքնաթիռում՝ սեպտեմբերի 23-ին Նյու Յորք մեկնելու ճանապարհին, որտեղ նա մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին։ «Իրանցիները ներկայում ընթանում են լարվածության սաստկացման ճանապարհով, ինչը ռազմավարական սխալ է»,-նրա խոսքը մեջբերում է Le Monde թերթը: «Դա սխալ է ինչպես հենց Իրանի, այնպես էլ հավաքական անվտանգության ապահովման խնդրի տեսակետից»,-ասել է Մակրոնը: Միեւնույն ժամանակ նախագահը, պատասխանելով այն հարցին, թե, իր կարծիքով, ով է հարված հասցրել սաուդյան նավթային օբյեկտներին, ասել է. «Հարկավոր է շատ զգույշ լինել նրանց վերաբերյալ հայտարարություններում՝ ովքեր են կանգնած հարվածների հետեւում: Ներկա դրությամբ որոշակի պատկերացումներ գոյություն ունեն այդ մասին, սակայն չպետք է մոռանալ, որ այդ ռմբակոծությունը նոր տեսակի ռազմական ակտ է: Այն փոխում է բուն էկոհամակարգը, որտեղ գտնվում է տարածաշրջանը, ստեղծում է նոր իրադրության պարամետրեր»,-կարծում է Ֆրանսիայի ղեկավարը: Մակրոնը նշել է, որ պահպանում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում իրանական միջուկային խնդրի շուրջ առաջընթացի հասնելու հույսերը: «Նյու Յորքում մեր առջեւ կարեւոր խնդիր է ծառացած: Ճգնաժամի երկու մասնակիցներն այնտեղ ներկա են լինելու: Բայց եթե մեզ մոտ այդպիսով պահպանվել է տեղի միասնությունը, ապա գործողությունների միասնությունը պահպանվել է ոչ ամբողջությամբ, այնուամենայնիվ, կարելի է հուսալ, որ ինչ-որ (դրական բան) տեղի կունենա»,-կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02