Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ Ջան Դյունդարը հրաժարվել է «Ջումհուրիյեթ» թերթի գլխավոր խմբագրի պաշտոնից։ Մեկուկես տարի շարունակ Դյունդարը զբաղեցրել է այդ պաշտոնը։ Նա նշել է, որ շարունակելու է թերթի իր սյունակում գրել՝ տեղեկացնելով, սակայն, որ Թուրքիա չի վերադառնա՝ մինչև երկրում հայտարարված արտակարգ դրությունը չավարտվի։
Թուրքիայի ազգային անվտանգության ծառայությանը պատկանող բեռնատարների մասին պատրաստած լուրի պատճառով Ջան Դյունդարը և «Ջումհուրիյեթի» Անկարայի ներկայացուցիչ Էրդեմ Գյուլը երեք ամսով կալանավորվել էին և ազատ էին արձակվել փետրվարի 26-ին։ Հուլիսին Դյունդարը հայտարարել էր, որ մինչև օգոստոսի վերջը հանգստանալու է։
Դյունդարից հետո թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը զբաղեցրել էր Այդին Էնգինը։ Դյունդարը թերթի գլխավոր խմբագրի պաշտոնից հրաժարվելու մասին գրել է թերթի այսօրվա համարում՝ «Հրաժեշտի պահը» վերնագրով իր գրության մեջ՝ նշելով, որ շարունակելու է գրել թերթի իր սյունակում: Նա ընդգծել է, որ արտակարգ դրության պայմաններում գործ ունեն ոչ թե դատական համակարգի, այլ պետության հետ։
«Նման դատական համակարգին վստահելը նշանակում է գլուխ խոնարհել գլխատող մեքենայի դեմ։ Այդ իսկ պատճառով որոշել եմ չհանձնվել այս դատական համակարգին՝ գոնե մինչև արտակարգ դրության ավարտը»,- իր այսօրվա գրության մեջ նշել է Դյունդարը։
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55