Հայաստանը ճիշտ Սիլիկոնային հովտի չափ է, այսինքն մեզ հանք պետք չի Հայաստանում: Այս մասին սեպտեմբերի23-ին, Սիլիկոնային հովտում ՀՀ վարչապետի եւ այստեղ աշխատող հայերի հանդիպման ժամանակ նշեց ներկաներից մեկը, ով նշեց, որ 30 տարի ապրում է Սիլիկոնային հովտում:
«Ես գիտեմ, որ դուք շատ դժվար վիճակի մեջ եք, որովհետեւ եթե 1,5 տարի առաջ լիներ, ձեզ ավելի հեշտ կլիներ լինել հակահանք, ձեզ ավելի հեշտ կլիներ լինել մարդկանց կողքին: Հիմա դուք կառավարություն եք, ճիշտ է, բավական մեծ աջակցություն ունեք ժողովրդի կողմից, բայց ինչպե՞ս եք պատրաստվում դուրս գալ այս վիճակից: Ոչ ոք չի ուզում գնալ Հայաստան, որտեղից ուրան ու ոսկի է դուրս գալիս ու թունավորում»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը հակադարձեց. «Ինձ հետաքրքիր է՝ ինչու եք դուք եկել մի երկիր, որտեղից հարյուրավոր տարիներով ուրան, ոսկի ու չգիտեմ ինչ է դուրս եկել: Իմիջիայլոց, եղել են ժամանակներ, երբ ԱՄՆ տարածքում ոչ մի հանք չի եղել, նույնիսկ ընտանի կենդանիներ չեն եղել: Դա եղել է հնդկացիների ժամանակներում: Հետո եկել են մարդիկ, որոնք առաջին հերթին եկել են հանքի, եկել են ոսկու հետեւից: Եթե հանկարծ այդ մարդիկ որոշեին, որ այս տարածքում հանք չի լինելու, Սիլիկոնային հովիտը չէր լինի: Աշխարհում չկա որեւէ զարգացած երկիր, որտեղ չի եղել հանք»:
Նա հավելեց, որ քաղաքակրթության ցանկացած դրսեւորում հակաէկոլոգիական է. «Այս շենքը հակաէկոլոգիական է, որովհետեւ կային երջանիկ ժամանակներ, որ այստեղ ծառեր էին, մայում էին ոչխարները»:
ՀՀ վարչապետը հայտարարեց, որ ընդհանրապես, ինքը հանքարդյունաբերությունը չի սիրում. «Էլի շատ բան չեմ սիրում, բայց եթե այս երկրում առաջնորդնեին այն տրամաբանությամբ, որը դուք ասում եք, ԱՄՆ-ում կլինեին ծառեր, տարբեր կենդանիներ, անգամ վայրի կենդանիներ: Ես միշտ զարմանում եմ մեր ժողովրդի այդ հատկության վրա, որ կարելի է գալ Սիլիկոնային հովիտ ու եզրակացնել, որ մեզ հանք պետք չի: Մի երկրում, որի քաղաքակրթությունը կառուցվել է առաջին հերթին հանքի վրա: ԱՄՆ-ի պատմությունը հանքերի պատմություն է, այստեղ մարդիկ եկել են ոսկու տենդի հետեւից, հետո եկել են պղնձի, նավթի, գազի հետեւից: Այսինքն հիմա դուք ասում եք, որ Հայաստանին հանք պետք չի, Հայաստանը պետք է լինի գյուղատնտեսական երկիր, որտեղ դաշտերում մայեն մեր ոչխարները, մենք էլ փափախում ծառի տակ պետք է նստած լինենք»:
Ինչ վերաբերում է Ամուլսարի հանքին, Փաշինյանն ասաց. «Եթե հնարավոր է այդ հանքը շահագործել շահագործող ընկերության հռչակած պարտավորությունների շրջանակում, այսինքն 100 տոկոսանոց անվտանգ, ուրեմն կշահագործվի: Եթե ոչ՝ չի շահագործվի»: Նա հիշեցրեց, որ Ամուլսարի շահագործման դեմ բերվող նույն փաստարկներով ժամանակին փակվել են «Նաիրիտը», Ատոմակայանը: «Դրա արդյունքում մեր ամբողջ գիտակն ներուժը հայտնվեց կոլապսի առջեւ: Մենք հիմա ընկել ենք աշխարհ-աշխարհ, փնտրում ենք, որ մեր գիտության մեջ ներդրում անող լինի»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01