Ռումինիայի Պատգամավորների պալատում միաձայն ընդունվել է «Հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու» մասին օրինագիծը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ռումինիայում Հայաստանի դեսպան Սերգեյ Մինասյանը: «Անչափ հպարտ էի և ուրախ այսօր՝ սեպտեմբերի 24-ին ներկա գտնվելու «Հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու» մասին օրինագծի քննարկմանը, որը միաձայն ընդունվեց նաև Պատգամավորների պալատում: Շնորհակալություն Ռումինիայի խորհրդարանի բոլոր անդամներին և, հատկապես, օրինագիծը նախաձեռնած Ռումինիայի խորհրդարանի հայազգի պատգամավորներ Վարուժան Փամբուկչյանին և Վարուժան Ոսկանյանին»,-նշեց Մինասյանը։ Մինասյանն ավելի վաղ հայտնել էր, որ հանդիպել է Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Իոն-Մարչել Չիոլակուի և խորհրդարանին անդամների հետ, քննարկել հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու մասին օրինագիծը: Ռումինական կողմից սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են Ռումինիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ, Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը և Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, փոքրամասնությունների խմբի նախագահ Վարուժան Փամբուկչյանը: ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահին հանդիպման հնարավորության ընձեռման համար և հույս է հայտնել, որ Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը, հետևելով Սենատի օրինակին, սեպտեմբերի 24-ին կընդունի հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու մասին օրինագիծը: Զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով Հայաստանի և Ռումինիայի օրենսդիր մարմինների համագործակցության հեռանկարները՝ հատուկ կարևորություն տալով երկու երկրների խորհրդարանների միջև ակտիվ շփումների ու համագործակցության ակտիվացման անհրաժեշտությանը։ Ռումինիայի սենատը 2019 թ․ սեպտեմբերի 18-ին միաձայն ընդունել էր հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու մասին օրինագիծը։
12:45
12:33
09:33
09:03
16:02
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44