Սեպտեմբերի 23-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը Պոլսի Հայոց պատրիարքարան է ուղարկել Կ. Պոլսի 85-րդ հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ գրավոր կանոնագիրը: Այս մասին տեղեկացրել է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը: Նշենք, որ այս պահին կանոնադրության բովանդակության վերաբերյալ հստակ տեղեկություններ չկան: «Ժամանակ» օրաթերթը սեպտեմբերի 23-ին կապ է հաստատել Պատրիարքական տեղապահ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հետ: Նա հաստատել է, որ պատրիարքի ընտրության կանոնագիրն արդեն հասել է պատրիարքարան: Սակայն հարկ չի համարել բովանդակության մանրամասները հայտնել: Մաշալյանը նշել է, որ նախաձեռնակ մարմինը սեպտեմբերի 23-ի երեկոյան Գում Գափուում հերթական ժողովն էր իրականացնելու՝ հավելելով, որ պատրիարքարանը երեկոյան կայանալիք ժողովի ավարտին կանոնագրի բովանդակության մասին հայտարարություն պետք է պատրաստեր: Պատրիարքական տեղապահն ընդգծել է, որ ճիշտ չի լինի առաջ ընկնել իրադարձություններից: Օրաթերթի փոխանցմամբ` այս իրադարձություններին զուգահեռ սեպտեմբերի 24-ի վաղ առավոտյան Ստամբուլի Գում Գափու թաղամասում Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի նախագահությամբ պետք է գումարվի Կրոնական ժողով: Պոլսի պատրիարքի ընտրության շուրջ ծավալվող իրադարձությունների մասին որոշակի տեղեկություն ստանում ենք նաև «Ակոս» շաբաթաթերթից: Նախօրեին «Ակոսի» ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել այն մասին, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը կանոնագիր է ուղարկել պատրիարքարան, որի վերաբերյալ Նախաձեռնակ մարմինը հավաքվել է քննարկումներ իրականացնելու: «Ակոս» շաբաթաթերթի ֆեյսբուքյան մեկ այլ գրառումից տեղեկանում ենք, որ Թուրքիայի ՆԳ նախարարության` պատրիարքարան ուղարկած կանոնագրում պայման կա պատրիարքի թեկնածու առաջադրվելու կապակցությամբ: Ըստ այդմ` պատրիարքի թեկնածու կարող են լինել միայն Պոլսի հայոց պատրիարքական աթոռին ենթակա եպիսկոպոսները: Նշվում է, որ նախաձեռնակ մարմինը կանոնադրության ամբողջական տեքստի վերաբերյալ գնահատականի մասին կհայտնի առաջիկա օրերին: Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել էր, որ մոտ մեկ շաբաթից պատրաստ կլինի Հայոց պատրիարքի ընտրության կազմակերպման վերաբերյալ կառավարության կողմից ներկայացվելիք կանոնագիրը։ Օգոստոսի 30-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունելություն էր կազմակերպել, որին մասնակցել են նաև Պոլսո Հայոց պատրարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն: Ավելի վաղ լրատվամիջոցներում նշվել էին նաև հավանական թեկնածուների անուններ: Մինչ Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից ուղարկված կանոնագիրը, գոյություն ունեին Պոլսո հայոց պատրիարք ընտրվելու վերաբերյալ մի քանի չափորոշիչներ, որոնցից գեթ մեկին համապատասխանելու դեպքում հնարավոր էր թեկնածություն առաջադրել: Դրանք էին` • Պատրիարքի թեկնածուն պետք է ունենա Թուրքիայի քաղաքացիություն կամ լինի Թուրքիայի նախկին քաղաքացի: • Պետք է ծնված լինի Թուրքիայում: • Պետք է ծառայած լինի թուրքական բանակում: • Պատրիարք կարող է դառնալ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից ձեռնադրված կամ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եպիսկոպոս ճանաչված անձը:
23:19
23:02
22:33
19:02
18:46
18:26
18:03
17:46
17:33
17:27
17:15
16:55
16:44
16:21
16:03
15:56
15:22
14:44
14:23
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42