Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է սեպտեմբերի 23-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից Պոլսի հայոց պատրիարքարան ուղարկած Կ. Պոլսի 85-րդ հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ գրավոր կանոնագրին։ Ըստ այդմ՝ պատրիարքական թեկնածու կարող են դառնալ միայն այն սրբազանները, ովքեր ենթակա են Պոլսի աթոռին։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, հայ պատգամավորի գրառման մեջ մասնավորապես ասվում է.
«Ներքին գործերի նախարարությունը միջամտեց պատրիարքարանի ընտրություններին։ Թուրքիայի պատմության ընթացքում պատրիարքի ընտրություններին մասնակցել և նաև ընտրվել են դրսում ապրող թեկնածուներ, որոնք ծնունդով Թուրքիայից են եղել։ Այժմ պահանջում են, որ ընտրություն կատարենք 2 թեկնածուի միջև։ Եկեք մեր բողոքը հայտնենք, որպեսզի պատրիարքի իրական թեկնածուների ընտրական իրավունքները չոտնահարվեն»։
Ավելի վաղ Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը գրել էր, որ սեպտեմբերի 23-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը Պոլսի Հայոց պատրիարքարան է ուղարկել Կ. Պոլսի 85-րդ հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ գրավոր կանոնագիրը:
«Ժամանակ» օրաթերթը սեպտեմբերի 23-ին կապ է հաստատել Պատրիարքական տեղապահ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հետ: Նա հաստատել է, որ պատրիարքի ընտրության կանոնագիրն արդեն հասել է պատրիարքարան: Սակայն հարկ չի համարել բովանդակության մանրամասները հայտնել:
Մաշալյանը նշել է, որ նախաձեռնակ մարմինը սեպտեմբերի 23-ի երեկոյան Գում Գափուում հերթական ժողովն էր իրականացնելու՝ հավելելով, որ պատրիարքարանը երեկոյան կայանալիք ժողովի ավարտին կանոնագրի բովանդակության մասին հայտարարություն պետք է պատրաստեր:
Պատրիարքական տեղապահն ընդգծել է, որ ճիշտ չի լինի առաջ ընկնել իրադարձություններից:
Օրաթերթի փոխանցմամբ` այս իրադարձություններին զուգահեռ սեպտեմբերի 24-ի վաղ առավոտյան Ստամբուլի Գում Գափու թաղամասում Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի նախագահությամբ պետք է գումարվի Կրոնական ժողով:
Պոլսի պատրիարքի ընտրության շուրջ ծավալվող իրադարձությունների մասին որոշակի տեղեկություն ստանում ենք նաև «Ակոս» շաբաթաթերթից:
Նախօրեին «Ակոսի» ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել այն մասին, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը կանոնագիր է ուղարկել պատրիարքարան, որի վերաբերյալ Նախաձեռնակ մարմինը հավաքվել է քննարկումներ իրականացնելու:
«Ակոս» շաբաթաթերթի ֆեյսբուքյան մեկ այլ գրառումից տեղեկանում ենք, որ Թուրքիայի ՆԳ նախարարության` պատրիարքարան ուղարկած կանոնագրում պայման կա պատրիարքի թեկնածու առաջադրվելու կապակցությամբ: Ըստ այդմ` պատրիարքի թեկնածու կարող են լինել միայն Պոլսի հայոց պատրիարքական աթոռին ենթակա եպիսկոպոսները:
Նշվում է, որ նախաձեռնակ մարմինը կանոնադրության ամբողջական տեքստի վերաբերյալ գնահատականի մասին կհայտնի առաջիկա օրերին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել էր, որ մոտ մեկ շաբաթից պատրաստ կլինի Հայոց պատրիարքի ընտրության կազմակերպման վերաբերյալ կառավարության կողմից ներկայացվելիք կանոնագիրը։
Օգոստոսի 30-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունելություն էր կազմակերպել, որին մասնակցել են նաև Պոլսո Հայոց պատրարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն: Ավելի վաղ լրատվամիջոցներում նշվել էին նաև հավանական թեկնածուների անուններ:
Մինչ Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից ուղարկված կանոնագիրը, գոյություն ունեին Պոլսո հայոց պատրիարք ընտրվելու վերաբերյալ մի քանի չափորոշիչներ, որոնցից գեթ մեկին համապատասխանելու դեպքում հնարավոր էր թեկնածություն առաջադրել: Դրանք էին`
• Պատրիարքի թեկնածուն պետք է ունենա Թուրքիայի քաղաքացիություն կամ լինի Թուրքիայի նախկին քաղաքացի:
• Պետք է ծնված լինի Թուրքիայում:
• Պետք է ծառայած լինի թուրքական բանակում:
• Պատրիարք կարող է դառնալ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից ձեռնադրված կամ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եպիսկոպոս ճանաչված անձը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01