«Ժամանակ» թեթը գրում է. «Հոկտեմբերի 3-ին Սոչիում սպասվում է ՌԴ նախագահ Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւը երկկողմ հանդիպումը: Ըստ ՌԴ մամուլի քարտուղար Պեսկովի, այն տեղի կունենա «Վալդայ» ակումբի շրջանակում, որի հերթական նիստին է մասնակցելու Պուտինը, իսկ Ալիեւը լինելու է ակումբի նախագահ մի քանի հյուրերից մեկը: Ըստ Պեսկովի՝ նախատեսված է երկկողմ հանդիպում հյուր նախագահներից յուրաքանչյուրի հետ: Սոչիում հոկտեմբերի 3-ին այդ հանդիպումից առաջ՝ հոկտեմբերի 1-ին, ՌԴ նախագահը լինելու է Հայաստանում եւ մասնակցելու է ԵՏՄ Վեհաժողովին, ու նաեւ տնտեսական համաժողովին, որին մասնակցելու են նաեւ Իրանի նախագահը, Սինգապուրի վարչապետը: Հայկական մամուլի տեղեկությամբ՝ Պուտինը Հայաստանում կմնա մի քանի ժամ: Որքանով է դա հավաստի, դեռեւս պարզ չէ՝ պաշտոնական ժամանակացույց չկա: Իհարկե, Հայաստանում չգիշերելը քաղաքական ժեստ է, դիվանագիտական պրակտիկայում արարողակարգային նուրբ ժեստերից մեկը: Պուտինն, ըստ երեւույթին, չի ուզում գիշերել Հայաստանում, որտեղ բանտում է գիշերում Ռոբերտ Քոչարյանը: Միեւնույն ժամանակ, ըստ երեւույթին, այդօրինակ ժեստերով ՌԴ նախագահը Հայաստանում հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերության տրանսֆորմացիայի անխուսափելի գործընթացում դիրքային հարցեր է լուծում, միաժամանակ «ընկերական ալիբի» ստեղծում Ռոբերտ Քոչարյանի առաջ: ՌԴ նախագահը չի կարողանում կամ չի ուզում հասնել նրա ազատության, միաժամանակ փորձում է ցույց տալ, որ անում է ամենը, ինչ հնարավոր է, այդ թվում՝ բարոյական դաշտում: Ի՞նչ կտանի ՌԴ նախագահը Հայաստանից Սոչի՝ Ադրբեջանի նախագահ Ալիեւին: Բանն այն է, որ այստեղ հարցը լոկ Հայաստանի տիրույթում չէ, այլ նաեւ Իրանի: Օգոստոսին պետք է Սոչիում տեղի ունենար ՌԴ-Իրան-Ադրբեջան եռակողմ ձեւաչափի Վեհաժողովը, սակայն հետաձգվեց անորոշ ժամանակով՝ տեխնիկական պատճառներով: Դրա փոխարեն Պուտինն ու Ռոհանին կլինեն Երեւանում: Երեւան-Մոսկվա-Թեհրան եռակողմ ձեւաչափի մասին խոսելը, իհարկե, միամտություն է, սակայն այդուհանդերձ, Հայաստանի մայրաքաղաքում այդ իմաստով տեղի կունենա հետաքրքիր ձեւաչափով հավաք, որում կարող են ուրվագծվել ռեգիոնալ վերափոխման ուրվագծեր: Հատկապես այն պարագայում, որ հավաքից առաջ Նիկոլ Փաշինյանը եղել է Միացյալ Նահանգներում՝ որտեղ տեղի ունեցավ նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, իսկ Հայաստանի կառավարությունը հայտարարել է Իսրայելում Հայաստանի դեսպանատուն բացելու մասին: Զուգահեռ, Հայաստանում ու Արցախում սկսվել է բանակային խոշոր զորավարժություն, իսկ Նյու Յորքում արտգործնախարարների հանդիպմանը Բաքվին կարծես թե չի հաջողվել ստանալ Արցախում ազատազրկված երկու դիվերսանտներին, որոնցից մեկը՝ Բաքվի հատուկ ծատայության ՌԴ քաղաքացի աշխատակից, գնդապետ Ասքերովը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55