Ամենակարեւոր հարցը Հայաստանի համար պետական կառավարման որակը բարձրացնելն է: Այս մասին սեպտեմբերի 24-ին, Նյու Յորքում հայերի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Մենք կոռուպցիան համարում ենք փող աշխատելու վատ համակարգ, բայց իրականում կոռուպցիան նաեւ կառավարման համակարգ է: Նա զուգահեռ անցկացրեց նախկինում կոռումպացված չինովնիկի եւ այսօր կառավարման համակարգում աշխատող նույն այդ չինովնիկի միջեւ, որը գիտի, որ այլեւս չի կարող կոռուպցիայով զբաղվել. «Նախկինում երբ մի թղթապանակ հայտնվում էր իր սեղանն, ինքը գիտեր, որ եթե արագ տանի պտտի, ստորագրած հետ բերի, դրա արդյունքում գրպանն է դնելու ասենք 100 դոլար: Դա խթան էր, որ նա արագ գործի: Հիմա այդ թղթապանակը իր սեղանին դրված է, բայց ինքը հանգիստ նստած է, ասում է՝ ես ի՞նչ ունեմ մեջը, որ մի հատ էլ բան անեմ: Ու այդ թղթապանակներն ամիսներով մնում են սեղաններին: Որովհետեւ ինքը շահագրգռություն չունի, ու դեմ մի բան էլ նեղված է, որ կառավարությունը փակել է իր կողմնակի եկամտի ճանապարհը: Մեր խնդիրը այդ թղթապանակի արագ շրջնառության հարցը լուծելն է»,-հայտարարեց Փաշինյանը: Բացի այդ, ըստ Փաշինյանի կա նաեւ ցածր աշխատավարձի գործոնը, երբ պետական համակարգում աշխատող պրոֆեսիոնալները ավելի բարձր աշխատավարձով կարող են աշխատել մասնավոր սեկտորում. «Լավ մասնագետները գնում են պետական աշխատավարձից: Լուծումը աշխատավարձերի բարձրացումն է: Բայց եթե մենք հիմա բարձրացնենք աշխատավարձը, կստացվի, որ ամբողջ ուռճացված պետական համակարգի աշխատավարձն ենք բարձրացնում: նաեւ նրանց, որոնք ընդհանրապես չպետք է այնտեղ լինեին: Մենք նախարարությունների թիվը կրճատեցինք, հաջորդ փուլում պետք է կարողանանք լավ աշխատողներին տարբերավել վատերից: Վատ աշխատողներին հեռացնենք համակարգից, հետո այդ գումարներով բարձրացնենք աշխատավարձը: Եթե մենք կառավարման որակը բերենք պատշաճ մակարդակի, մենք կարող է պարզվի, որ ուրիշ ոչ մի խնդիր չունենք»,-հայտարարեց վարչապետը:
22:03
18:02
17:03
16:45
15:38
15:25
12:56
12:43
12:33
12:14
11:43
11:28
11:15
10:45
10:23
10:03
09:39
17:33
16:22
12:04
12:43 23.06.25
16:22 22.06.25
16:45 23.06.25
15:25 23.06.25
09:39 23.06.25
10:03 23.06.25
12:33 23.06.25
11:15 23.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03