Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթը նոր մանրամասներ է հայտնել սեպտեմբերի 23-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից Ստամբուլի նահանգապետարանի միջոցով Կ. Պոլսի հայոց պատրիարքարան ուղարկված պատրիարքի ընտրության վերաբերյալ գրավոր կանոնագրից (կանոնադրությունից): Նշվում է, որ այդ փաստաթուղթը պատրիարքարանից ստացել է Տ. Շիրվան քահանա Մյուրզյանը և փոխանցել պատրիարքական տեղապահ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանին, որին էլ հասցեագրված է եղել կանոնադրությունը: 6 էջից բաղկացած կանոնագիրն ընթերցվել է սեպտեմբերի 23-ի երեկոյան` նախաձեռնարկ մարմնի հերթական նիստին: Նախաձեռնակ մարմնի անդամները կանոնագիրը խորապես ուսումնասիրելու, քնարկելու և նախաձեռնակ մարմնի դիրքորոշումը հստակեցնելու համար որոշել են արտահերթ ժողով գումարել սեպտեմբերի 25-ին: «Ժամանակը» գրում է, որ երեկ երեկոյան խոսակցություններ են շրջանառվել, որ պետք է այսօր` սեպտեմբերի 24-ի վաղ առավոտյան, կրոնական ժողով գումարվեր, սակայն ավելի ուշ պարզ է դարձել, որ այդպիսի ժողով տեղի չի ունեցել: Փոխարենը նշվում է, որ տեղապահ Մաշալյանը, որին տրված է այդ լիազորություններն ու պատասխանատվությունը, թեկնածու սրբազանների վերաբերյալ անհրաժեշտ աշխատանքներ կատարելուց հետո նախատեսելու է կրոնական ժողով հրավիրել, որի նիստին զուգահեռ պետք է կազմակերպվի եկեղեցականների համագումար: Օրաթերթի տեղեկացմամբ` այս նոր կանոնագրի մեջ մեծ տարբերություն չկա, սական պարբերաբար ավելի զգալի է 1863թ. «Ազգային Սահմանադրության» ազդեցությունը: Կանոնագրում կա մի կետ, որում նշվում է, որ Պոլսի հայոց պատրիարքական թեկնածու պետք է լինեն պատրիարքական աթոռին ենթակա սրբազանները: Աղբյուրը հայտնում է. «Սա Սահմանադրութեամբ նախատեսուած պարագայ մըն է, որու շուրջ նախկին կանոնադրութիւններուն մէջ յարաբերաբար աւելի ճկուն մօտեցում մը կը ցուցաբերուէր՝ արտասահմանէ այլ թեկնածուներու մասնակցութեան տեսակէտէ»: Օրաթերթը նկատել է տալիս, որ այդ նոր սահմանումը գործնականորեն որոշ չափով սահմանափակումներ է նշանակում և հավելում, որ համայնքը այդպիսի իրավիճակում պետք է վարվի որոշակի հավասարակշռությամբ` տարուբերումներից խուսափելու և հակասական պահանջներից զերծ մնալու համար: Կանոնագրի նորություններից մեկն էլ Ազգային պատգամավորական ժողովի անդամների թվի բարձրացումն է: Նախկին 89 պատվիրակների փոխարեն այս անգամ թիվը բարձրացրել են 120-ի: Թերթն ուշագրավ է համարել Ազգային պատգամավորական ժողովի անդամների թվի բարձրացումը, հայտնելով, որ այն բարձրացրել են 1863թ. Ազգային Սահմանադրության մեջ նախատեսված թվից: Ըստ նոր կանոնադրության` թե ընտրողների և թե պատվիրակների թեկանածուների դեպքում նվազագույն տարիքի շեմը իջեցվել է 18-ի:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01