ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին սեպտեմբերի 25-ին հայտարարել է ընթացակարգ սկսելու որոշման մասին, որի նպատակն է որոշել, թե կան արդյոք հիմքեր երկրի նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնազրկում հայտարարելու համար: «Այսօր ես հայտարարում եմ, որ Ներկայացուցիչների պալատն սկսում է պաշտոնազրկման հարցի պաշտոնական հետաքննությունը»,- ասել է Փելոսին, որի ելույթը հեռարձակել է ԱՄՆ-ի հեռուստատեսությունը: «Նախագահը պետք է պատասխան տա իր գործողությունների համար: Ոչ ոք վեր չի կանգնած օրենքից»,- հավելել է նա: Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ դեմոկրատների այդ քայլը, որոնք մեծամասնություն են կազմում Ներկայացուցիչների պալատում, վտանգ չի ներկայացնում իր համար եւ միայն կօգնի 2020 թվականին հասնելու երկրորդ ժամկետով վերընտրման: Սեպտեմբերի 25-ին նա նաեւ նշել է, որ դեմոկրատները հատուկ հենց այդ օրն են ընտրել հայտարարելու իրենց որոշման մասին՝ ձգտելով շեղել ուշադրությունն իր հաջողություններից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: Միացյալ Նահանգների մի շարք զանգվածային լրատվամիջոցներ ավելի վաղ հայտնել են, որ Թրամփը հուլիսի 25-ին կայացած հեռախոսազրույցում փորձել է Ուկրաինիայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն համոզել հետաքննություն սկսելու Հանթեր Բայդենի՝ Ջո Բայդենի որդու նկատմամբ: Մի շարք զանգվածային լրատվամիջոցներ հայտնել են, թե Թրամփը, փորձելով հետաքննություն նախաձեռնել Բայդենի որդու դեմ, ձգձգել է ռազմական օգնության տրամադրումն Ուկրաինային, հաղորդել է «Ինտերֆաքսը»:
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02