Կառավարությունն իր առաջ խնդիր է դրել մինչև տարեվերջ կատարել 330 կմ ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքներ: Հաջորդ տարի նախատեսվում Է հիմնանորոգել 250 կմ ճանապարհ: Այս մասին միջպետական ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքներին հետևելիս լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
«Այս պահին արդեն ասֆալտային վերին շերտ է դրված 134 կմ ճանապարհի վրա: Մեր առաջ դրել ենք խնդիր` ապահովել 330 կմ հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքներ մինչև տարեվերջ, որքան եղանակային պայմանները թույլ տան»,-ասաց նախարարը:
Նա նկատեց` ճանապարհները բարեկարգելու համար երբեմն դիմում են միջին նորոգման աշխատանքների: Բայց մյուս տարվա համար քայլ-քայլ պետք է անցնեն ամբողջությամբ հիմնանորոգման: Հաջորդ տարվա համար նախատեսված է 250 կմ հիմնանորոգում:
Անդրադառնալով Մ3 ճանապարհի Ապարանի 5.3 կմ հատվածում արդեն իրականացված աշխատանքներին` Պապիկյանը նկատեց, որ ճանապարհի ուղղորդող սյուները նախկինում եղել են երկաթբետոնից, հիմա պլաստմասայից են ու 3 անգամ ավելի մատչելի: «Դրանք միայն լուսարձակման դերակատարություն ունեն, որոնք երեկոյան անդրադարձնում են լույսն ու տեսանելի են դարձնում ճանապարհի աջ ու ձախ հատվածները»,- ասաց նախարարը:
Խոսելով ճանապարհներում իրականացվող հիմնանորոգման և միջին նորոգման ընդհանուր աշխատանքներից` Պապիկյանը նշեց` պետք է Երևանից մինչև Բագրատաշեն հեշտությամբ կարողանանք հասնել: Հիմա այդ խնդիրը լուծման ճանապարհին է, պետք է մինչև տարեվերջ կարողանան լուծել: Պապիկյանը սակայն նկատեց, որ ճանապարհաշինությունը Հայաստանում դեռ շատ բարձր մակարդակի չի հասել: «Կան նաև օբյեկտիվ պատճառներ, ծանրաքարշ մեքենաները պետք է չգերակատարեն թույլատրելի ծանրությունը: Հայաստանում դա դեռևս կանոնակարգված չէ»,- ասաց Պապիկյանն ու շեշտեց` պետք է կանոնավորվի նաև այդ հարցը:
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44