Հասարակական, քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի քարոզչական բանակի հայտարարություններին, թե վարչապետի՝ ԱՄՆ այցը քննադատելը կամ և ԱՄՆ-ում հայկական լոբբիի՝ փուչիկ լինելու մասին մասին պնդումները «տան խոսակցությունը» դուրս հանել է նշանակում։
Միհրան Հակոբյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Նիկոլ Փաշինյանի «կառավարման» օրոք հայ-ամերիկյան հարաբերությունների սնանկ օրակարգի և ԱՄՆ-ում հայկական լոբբիի փուչիկի մասին գրառմանն ի պատասխան ժողովրդի վարչապետի քարոզչական բանակը ամոթանքների բանահյուսական շարք է սկսել` «մի խոսեք», «տան խոսակցությունը դուրս մի հանեք», «թուրքը տեսնում, ուրախանում է» թեզերով: Եվ սա շրջանառում են շրջանակներ, որոնք տարիներ շարունակ բանակը, երկրի անվտանգությունը, արտաքին քաղաքականությունը, ազգն ու ազգայինը ոտատակ են տվել ու շահարկել շատ հստակ, շատ ակնհայտ, չափազանց ակնառու քաղաքական նպատակների համար:Անշուշտ, ինչից ուզում եք, կարող եք խոսել, դա ձեր իրավունք է, բայց Նիկոլ Փաշինյանին իշխանության բերած տարրերը բերան փակելու, առավել ևս` հայրենասիրության դասեր տալու ոչ լեգիտություն ունեն, ոչ էլ բարոյական իրավունք: Որովհետև փակ և տաբու թեմաներ վաղուց արդեն գոյություն չունեն: Երբ Արցախի հերոս գեներալ Մանվել Գրիգորյանին գողացված տուշոնկայի մասին էժանագին ֆիլմով տարաք բանտում դանդաղ տանջամահ անելու, երբ Արցախի առաջին և ՀՀ երկորդ նախագահին կալանավորեցիք` քայլելով Սահմանադրության և օրենքների վրայով, այդժամ թուրքը տեսել, ուրախացել և ուրախությունից 7-րդ երկնքում է հայտնվել: Դժվար այլևս այլ բաներից ուրախանա, նորմալ դոզա եք ապահովել: Այնպես որ հիշեք` փակ թեմաներ գոյություն չունեն, եղածը ձեր երեսին ասելու են, դուք էլ խելոք լսելու եք»:
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44