Վանաձորցի հերթական բազմազավակ ընտանիքը ս․թ․ սեպտեմբերի23-ին տնակից տեղափոխվեց բնակարան: Սիրադեղյանների ընտանիքը Վանաձորում 5-րդն է, որին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի համատեղ ծրագիրը այս տարի բնակարան է նվիրում:
ՀԷՑ ընկերության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Նատալյա Սարջանյանը տեղեկացրեց, որ բնակարան ստացած բոլոր ընտանիքներն ընտրվել են անչափահաս երեխաների առկայության սկզբունքով:
«Բոլոր շահառուներին մենք երկար ուսումնասիրել ենք, ընտրել ենք վատթարագույն պայմաններում ապրողներին: Մեր ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում իրականացվող ծրագրերի մեծ մասն ուղղված են հենց այս խոցելի խմբերին»,-նշեց նա:
Սիրադեղյանների ընտանիքում չորս անչափահաս երեխա կա: Մայրը` Մարինեն, պատմեց, որ ինքն էլ, ամուսինն էլ մեծացել են տնակում, երեխաներն էլ տնակում են ծնվել, և չէր պատկերացնում, որ մի օր իրենց սեփական բնակարանը կունենան:
«Մեզ մեծ բախտ է վիճակվել, և զգացողությունները չեմ կարողանում բացատրել, տարբերությունը շատ է մեծ»,-անկեղծացավ Մարինե Դիլանյանը:
Նա ընդգծեց, որ ամենադրական ազդեցությունը, որ ունենալու է նոր բնակարանը, փոքրիկների նորովի սկսվող կյանքն է:
«Երեխաներիս ապագան ավելի բարեկեցիկ կլինի, նրանք էլ չեն կրի տնակում ապրողի պիտակը, կմտնեն նոր շրջապատ, նոր ընկերներ ձեռք կբերեն ու իրենց ընկճված չեն զգա, ինչպես` տնակում էին»,-ասաց նա` նշելով նաև, որ իրենց ապագան արդեն լուսավոր ու պայծառ է պատկերացնում, ինչպիսին նոր բնակարանն է:
12-ամյա ապագա ֆուտբոլիստ Էդուարդն անկեղծացավ, որ տնակում չուներ իր առանձին սենյակը, տնակը նեղ էր, չէին տեղավորվում, իսկ բնակարանում ազատ է ու հանգիստ: Կրտսեր եղբայրն ու քույրն էլ` Նարեկն ու Աննան, ոգևորված ներկայացրին, որ այժմ ավելի շատ ժամանակ կունենան իրենց սիրելի զբաղմունքներով` ծանրամարտով ու պարով զբաղվելու համար: Իսկ ընտանիքի ամենափոքր անդամը` 2,5-ամյա Արտյոմը, դեռ լավ չէր հասկանում` ինչ է կատարվել, բայց նոր բնակարանի գունավոր փուչիկներն ու նվերները շատ էր հավանել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ծրագրի շրջանակում արդեն 25 սոցիալապես անապահով ընտանիք Գյումրիում ու Վանաձորում բնակարան են ստացել:









18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44